Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախնական տվյալներով քամու պատճառած վնասի չափը կազմել է 311 մլն դրամ

17.11.2015

Նոյեմբերի 12-ին Լոռու մարզի ողջ տարածքում ուժեղ քամին լուրջ վնասներ հասցրեց ինչպես բնակֆոնդին, կոմունալ  տնտեսությանը, այնպես էլ՝ կոմունիկացիոն ցանցերին: Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերին 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը  պատկան մարմինների մասնակցությամբ  արտակարգ խորհրդակցություն հրավիրեց քամու պատճառած վնասները, աղետի հետևանքները կարճ  ժամանակամիջոցում վերացնելու հարցերի շուրջ և հանձնարարեց արագ կերպով համայնքներում ձևավորել հանձնաժողովներ՝ վնասի չափերը ճշտելու նպատակով:

Հանձնաժողովների կատարած աշխատանքն արդեն ամփոփվել  և ներկայացվել  է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը: Լոռու  մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի տեղեկացմամբ` նախնական տվյալներով վնասի չափը կազմել է 311 մլն դրամ: Ուժեղ քամին ավերածություններ էր պատճառել մարզի 48 համայնքներում, առավելապես տուժել են Ալավերդի և Վանաձոր քաղաքային համայնքները: Վանաձորում վնասի չափը կազմել է   շուրջ 66 մլն դրամ, Ալավերդում՝ 47 մլն դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27