Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում. քննարկում Լոռու մարզպետարանում

20.11.2015

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ԿՁՑ) նախաձեռնությամբ նոյեմբերի 16-22-ը անց կկացվի «Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում» միջոցառումների շարքը:

Նոյեմբերի 20-ին միջոցառումների շրջանակներում Լոռու մարզպետարանում իրականացվեց կլոր սեղան-քննարկում՝ «Կանանց ձեռներեցության իրավիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, մասնավոր ընկերությունների ղեկավարներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կին ձեռներեցներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և գործարար կանանց շնորհավորեց Կին ձեռներեցների միջազգային օրվա առթիվ: Նա մարզի ղեկավարի անունից ողջունեց կազմակերպության նախաձեռնությունները և նշեց, որ իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, գործազրկության նվազեցմանը:

 Բացման խոսք ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը.

 «Այս տարի արդեն երկրորդ անգամ է նշվում Կին ձեռներեցների միջազգային օրը՝ նպատակ ունենալով խրախուսել տարբեր երկրներում կանանց ձեռներեցության զարգացումը, իսկ այս տարի առաջին անգամ գլոբալ շարժմանը միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա:

Նշելով, որ 2013թ-ի մայիսից ՀԵԿԱ-ն Եվրամիության աջակցությամբ Լոռու մարզում իրականացնում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում» ծրագիրը, Լիլիթ Ասատրյանը ասաց, որ հանդիպման նպատակն է նաև խոսել ծրագրի ընթացիկ արդյունքների և հաջողությունների մասին՝ նախանշելով առաջիկա անելիքները: ՀԵԿԱ-ի նախագահն իր խոսքում անդրադարձ կատարեց ծրագրի շրջանակներում իրականացվող բիզնես դասընթացներին՝  կարևորելով  դրանց արդյունավետությունը:        Նա ակտիվ համագործակցության համար իր երախտագիտությունը հայտնեց գործընկեր կառույցներ հանդիսացող Լոռու մարզպետարանին, Վանաձորի քաղաքապետարանին  և CISP կազմակերպությանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիլյա Դավթյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Նալբանդյանը, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, CISP կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Հայրապետյանը:

          Իրենց բիզնեսների կայացման հաջողության պատմությունները ներկայացրին կին ձեռներեցներ՝ ՀԵԿԱ անդամներ Կարինե Ղուկասյանը, Գայանե Խաչատրյանը և Գայանե Սիմոնյանը:      Հանդիպման ավարտին  նաև ակտիվ քննարկում ծավալվեց:

          Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև «Իմ հաջողակ բիզնեսը» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցադրություն:         

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27