Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ևս մասնակցեց բարեգործական ակցիային

17.11.2015

Նոյեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում հյուրընկալեց Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի երեք ներկայացուցիչների, ովքեր մարզի ղեկավարի  մոտ էին եկել  աջակցության խնդրանքով:  Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:  

Աշակերտները մարզպետին տեղեկացրին , որ ողջ դպրոցով մասնակցում են «Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված «Բարին արա» բարեգործական ակցիային՝ ցանկանալով օգնել Դսեղի  13-ամյա մի բնակչի, ով առողջական  լուրջ խնդիրներ ունի: Պատանուն աջակցություն ցուցաբերելու համար երեխաները դպրոցում հանգանակություն են կազմակերպել, առաջիկայում նախատեսում  են բարեգործական համերգ կազմակերպել, որի տոմսերի, ինչպես նաև աշակերտների ջանքերով պատրաստված  ձեռքի աշխատանքների վաճառքից գոյացած  ողջ հասույթը կտրամադրվի տղայի բուժման համար:

Ա. Նալբանդյանը ողջունեց  աշակերտների  բարի գործ կատարելու ցանկությունը և այդ կարևոր նպատակը կյանքի կոչելու  համառ ջանքերը՝ հույս հայտնելով, որ այն վարակիչ կլինի նաև մյուս դպրոցականների համար: Նա ողջունելի համարեց հատկապես այն, որ պատանիներն ու աղջիկները ցանկություն են հայտնել աջակից լինելու  իրենց հասակակցին:

 Մարզպետը սիրով գնեց մի քանի ձեռքի աշխատանք ՝ 100 հազար դրամի չափով իր ներդրումն ունենալով աշակերտների կողմից  իրականացվող  բարեգործությանը:  Աշակերտները, շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավարին,  տեղեկացրին նաև, որ պատրաստվում են լինել մարզկենտրոնի պետական այլ կառույցներում ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27