Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն աշխատանքային այցով Սպիտակում էր 04.02.2015
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տարեսկզբյան արտագնա խորհրդակցությունների շարքն ամփոփվեց փերտրվարի 3-ին. նա աշխատանքային այցով եղավ Սպիտակ քաղաքում: Մարզի ղեկավարին ուղեկցում էին փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.02.2015
2015թ. փետրվարի 4-ին ժամը 14:00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը հետևյալ օրակարգով՝

Հայոց բանակի օրվա կապակցությամբ արժանացան գերատեսչական պարգևների 03.02.2015
Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ պաշտպանության, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից մի շարք գերատեսչական պարգևների են արժանացել Լոռու մարզի դպրոցների մի խումբ զինղեկներ, ուսուցիչներ և մարզպետարանի աշխատակից: Պարգևները հանձնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա շնորհավորեց պարգևատրվողներին՝ բարձր գնահատելով նրանց ավանդը:

Նոր մոտեցումներ առողջապահական համակարգի նկատմամբ 03.02.2015
Փետրվարի 2-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց 2015թ. առաջին գործակարգավարական խորհրդակցությունը՝ նվիրված ոլորտի նոր աշխատանքային տարվա ծրագրերին, հրատապ խնդիրներին:
Աշխատանքային խորհրդակցություն 02.02.2015
Փետրվար 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում ստացվել է 12 ահազանգ, որից 6-ը հրդեհի դեպքեր են եղել, գրանցվել են նաև այլ դեպքեր: Ա. Չատինյանը տեղեկացրեց նաև, որ մարզում անանցանելի ճանապարհներ չկան, իսկ ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանա:

Մինչ օրս բնակարան է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների շուրջ 250 ընտանիքի 30.01.2015
Հունվարի 30-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: