Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

10.03.2016

Մարտի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վանաձորից, Գուգարքի, Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններից  ընդունելության եկած շուրջ 50 քաղաքացիների հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Հողաշինության և հողօգտագործման  բաժնի պետ Արտակ Օհանյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը:

Դրամական օգնություն ստանալու ակնկալիքով մարզպետին դիմեց 15 քաղաքացի: Ա. Նալբանդյանն առաջարկեց դիմումներ ներկայացնել, որոնց ուսումնասիրությունից հետո  հնարավորության սահմաններում խնդրանքները կբավարարվեն:

Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմածներին մարզի ղեկավարն առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին՝ խոստանալով հնարավորության սահմաններում նաև օգնել այդ հարցում: Առողջապահական խնդիր ունեցող 2 բնակիչների մարզպետի միջնորդությամբ անվճար հետազոտություն անցնելու հնարավություն կտրվի:

Դարձյալ ընդունելության էին եկել Գուգարք համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի նախորդ տարեվերջին հրդեհի հետևանքով այրված 5-րդ տնակի բնակիչները՝ տեղեկանալու իրավապահ մարմինների կողմից սկսված քննության ընթացքին: Մարզպետը պատասխանեց, որ պատկան մարմինների կողմից ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, իսկ հրդեհից տուժած ընտանիքների վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ կառավարությանը: Վերջերս կառավարության կողմից նաև որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ընտանիքներին, սակայն խնդրի լուծման վերջնական տարբերակներ, ըստ մարզպետի, կարող են առաջարկվել միայն իրավապահների քննության ավարտից հետո:

Քիչ չէին նաև բնակարանային պայմանների բարելավման ու կոմունալ-կենցաղային բնույթի հարցերը: Ա. Նալբանդյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որ այսպիսի հարցերով բնակիչները պետք է դիմեն իրենց համայնքների ղեկավարներին:

Սոցիալական մի շարք խնդիրներով  ընդունելության եկածների թվում էր նաև Սիրիայից գաղթած և Վանաձորում բնակություն հաստատած Սահակ Ակիլեանը: Ա. Նալբանդյանը Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարեց հիմնավորապես ուսումնասիրել ներակայացված խնդիրները և լուծման ուղիներ գտնել:  

Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի մի խումբ բնակիչներ մարզպետին դիմեցին թաղամասի դպրոցահասակ երեխաներին Ալավերդի քաղաքի դպրոցներ տեղափոխելու նպատակով տրանսպորտի հատկացման խնդրանքով: Մարզպետը խոստացավ զբաղվել այս խնդրով ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18