Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնապատի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը՝ ռազմամարզական խաղերի մարզային փուլի հաղթող

01.11.2016

 Վանաձորի մարզադաշտում անցկացվեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական խաղերի Լոռու մարզային փուլը, որին մասնակցեց տարածաշրջային փուլում հաղթած 10 դպրոց: Դպրոցականները մրցեցին հրաձգություն,ինքնաձիգի քանդում, ձգումներ պտտաձողից, նռնակի նետում, վազք (1000 մ) մրցաձևերում: Միավորների ընդհանուր հաշվարկում Լոռու մարզային փուլի հաղթող դարձավ Լեռնապատի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, որն իրավունք ստացավ մասնակցելու նոյեմբերի 1-4-ը Երևանում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին: Երկրորդ տեղը գրավեցին Սպիտակի թիվ 8 միջնակարգ, երրորդ տեղ՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցների թիմերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27