Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում դպրոցների տնօրենների հետ 20.03.2015
Լոռու մարզպետի աշխատանքային վերջին խորհրդակցություններից մեկում մարզպետը կշտամբանքով խոսեց այն դպրոցների հասցեին, որոնք վերջին երեք տարում մարզային առարկայական օլիմպիադաներին մասնակից չեն տվել: Նա կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակազմին հանձնարարեց տեղերում ուսումնասիրել պատճառները, միջոցներ ձեռնարկել թերացող ուսումնական հաստատություններում կրթության և դաստիարակության դրվածքը բարելավելու համար:
«Անահիտ» մուլտֆիլմի ցուցադրումը մարզպետարանի աջակցությամբ 19.03.2015
Անիմացիոն շարժանկարի լավագույն ավանդույթներ ունեցող հայկական մուլտարտադրությունը նոր հաջողություն է գրանցել. Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանվել ու հանդիսատեսի դատին է հանձնվել համանուն մուլտֆիլմը Դավիթ Սահակյանցի բեմադրությամբ:

Աշխատանքային խորհրդակցություններ Տաշիրում և Ստեփանավանում 19.03.2015
Մարտի 18-ին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց Ստեփանավան և Տաշիր քաղաքներում՝ երկու տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Տ. Բադոյանին ուղեկցում էր մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:

Անցկացվեց «Ընթերցանության օլիմպիադա 2015-ի» մարզային փուլը 18.03.2015
Փետրվարի 1-ից ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ հանրապետության բոլոր դպրոցներում անց է կացվում «Ընթերցանության օլիմպիադա 2015-ը», որին մասնակցում են 6-րդ դասարանցիները:

Մարզպետը ծանոթացավ «Սարտոն» կարի ֆաբրիկայի արտադրական գործունեությանը 18.03.2015
Վանաձորի «Սարտոն» ընկերության աշխատանքային պայմաններին ու գործունեությանը ծանոթանալու նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանը մարտի 17-ին փոխմարզպետների ուղեկցությամբ եղավ ֆաբրիկայում: Ֆաբրիկայի տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը հյուրերին ուղեկցեց արտադրամասերով, պատմեց արտադրության ներկայի ու առաջիկա ծրագրերի մասին:
Աշխատանքային խորհրդակցություն 16.03.2015
Մարտի 16-ին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի, մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր: