Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվեց ևս մեկ ծրագիր

20.04.2016

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա¬զուրկ¬ների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջներին համապատասխան նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, որի մասին տեղեկատվություն ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը:
Ապա քննարկման դրվեց Վանաձոր համայնքի կողմից «Խաղահրապարակների բարեկարգման աշխատանք¬ներ» ծրագիրը, որի մասին պարզաբանումներ տվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Արա Առաքելյանը: Ասվեց, որ ծրագիրը համակողմանիորեն ուսումնասիրվել է, հաշվարկները ճշգրտվել և պատրաստ է մայիսի 1-ից իրականացվելու:
Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը հանձնաժողովին տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսված թվով 6 բակերի ընտրության համար քաղաքի տարբեր թաղամասերում ուսումնասիրվել է 42 բակ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկուկես միլիոն դրամ է, որը պետբյուջեի ներդրումն է, իսկ քաղաքապետարանը հոգալու է բակերի բարեկարգման համար օգտագործվելիք նյութերի ծախսերը՝ ավելի քան 930 հազար դրամի սահմաններում:
Հանձնաժողովը հաստատեց ներկայացված ծրագիրը, որը թվով երկրորդն է մարզում: Առաջիկայում քննարկման կներկայացվեն հերթական ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27