Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն այցելեց «Ռոզֆրուդ» ՍՊԸ 25.03.2015
2011 թվականին է հիմնադրվել բազմատեսակ պահածոների արտադրության մեջ մասնագիտացած Վանաձորի «Ռոզֆրուդ» ՍՊԸ-ն: Արտադրական ծավալների չափանիշներով այն միջին բիզնեսի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է:

Վանաձորից ֆինասնավորում կստանա «E-Voca PROJECT» ծրագիրը 25.03.2015
Մարտի 23-ին և 24-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ‹‹Արարատ›› սրահում տեխնոլոգիական ոլորտի 39 թիմեր և ընկերություններ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարներն ու նորարար լուծումները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար։ Միջոցառմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանից, Վանաձորի Տեխնոպարկից: Միջոցառման կազմակերպիչն էր Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ:
«Գիտելիքի կառավարում» խորագրով միջոցառումներ մարզերում 24.03.2015
Վանաձորի Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառում՝ «Գիտելիքի կառավարում» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, վարչության աշխատակիցներ, GIZ կազմակերպության, Լոռու, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների ներկայացուցիչներ, ովքեր ողջունեցին միջոցառման նախաձեռնությունը:
Աշխատանքային խորհրդակցություն 23.03.2015
Մարտի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Մարզային համաժողովն ուղերձ հրապարակեց 20.03.2015
Լոռու մարզպետարանի գենդերային հիմնահարցերով հանձնաժողովի և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց մարզային համաժողով՝ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է» թեմայով: