Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

25.04.2016

Ապրիլի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մինչ խորհրդակցության հարցերին անցնելը մարզպետը շնորհավորեց նորանշանակ փոխմարզպետին՝ Հովհաննես Թադևոսյանին և աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին՝ պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ և մաղթեց աշխատանքային հաջողություններ: Նա նաև շնորհակալություն հայտնեց նախկին փոխմարզպետ Վանիկ Ասատրյանին համատեղ աշխատանքի համար:
Առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 18 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որոնցից 10-ը հրդեհի դեպքեր են եղել (7-ը՝ չոր խոտածածկույթում), 6-ը՝ կենցաղային կանչեր, 1-ը՝ կեղծ կանչ:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները՝ ապրիլի 21-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ՝ նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների պլանի կատարողականը կազմել է 48,9, հողի հարկինը՝ 37 և գույքահարկինը՝ 46,5 տոկոս:
Ներկայացրեց «Լոռի-Արցախ» հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված մարդասիրական ակցիայի արդյունքները, հանգանակված ֆինանսական միջոցները: Հանգանակությունները շարունակվում են: Ի լրումն՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Դոխոյանը տեղեկացրեց, որ կատարված հանգանակությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է «Լոռու մարզ» թերթում, հեռարձակվել «Ֆորտունա» հեռուստաընկերության եթերում, տեղադրվել Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջում և մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Վարչությունների պետերը ներկայացրին ընթացիկ աշխատանքները: Անդրադարձ կատարվեց առաջիկա միջոցառումներին, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27