Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փնջային խորհրդակցություններ Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ

26.04.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ մեկնարկել են տարեսկզբյան արտագնա խորհրդակցությունները տարածաշրջաններում՝ համայնքներում առկան խնդիրները տեղերում քննարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով :

Ապրիլի 26-ին խորհրդակցություններ անցկացվեցին Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁԶԱԿ) Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Սևակ Ափուջանյանը: Վերջինս, մարզպետի հրավերով, արտագնա խորհրդակցություններին մասնակցում է կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը ներկայացնելու և համայնքների հետ համագործակցությունն ակտիվացնելու նպատակով:

 Մինչ խորհրդակցությունների օրակարգային հարցերին անցնելը մարզպետը համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետին՝ Հովհաննես Թադևոսյանին, ով մի շարք գործառույթներին զուգահեռ համակարգելու է աշխատանքը Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ: Ա. Նալբանդյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը կարճ ժամանակում կտա ցանկալի արդյունք: Մարզպետը շնորհավորեց նաև Սպիտակի տարածաշրջանի վերընտրված երեք համայնքների՝ Սպիտակի, Խնկոյանի և Սարամեջի ղեկավարներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Երկու խորհրդակցությունների ընթացքում էլ օրակարգային առաջին հարցն առնչվում էր սեփական եկամուտների հավաքագրմանը: Ինչպես նեկայացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ապրիլի 22-ի դրությամբ Գուգարքի տարածաշրջանի համայնքների սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 84,2 տոկոս, գույահարկը՝ 90,9 տոկոս, հողի հարկը՝ 71,5 տոկոս: Սեփական եկամուտների հավաքագրումը 100 տոկոսով է իրականացվել 8 համայնքում, 80-100 տոկոս է կազմում՝ 5, 60-80 տոկոս՝ 6 համայնքում: Մյուս համայնքներում այդ ցուցանիշն ավելի ցածր է: Գույքահարկի գծով առավել ցածր կատարողական ունեն Դեբեդ, Վահագնաձոր և Հալավար, հողի հարկի գծով՝ Վանաձոր, Դարպաս, Փամբակ, Անտառաշեն, Քարաբերդ, Ազնվաձոր համայնքները: Ընդհանուր ցուցանիշի վրա բացասական ազդեցություն է ունենում հատկապես Վանաձորի կատարողականը:  Մարզպետը անընդունելի համարեց ցանկացած պատճառաբանություն և պահանջեց կարճ ժամկետներում լրացնել  նաև նախորդ ամիսների բացը և բոլոր հարկատեսակների գծով ցուցանիշները հասցնել 100 տոկոսի:

Սպիտակի տարածաշրջանում եկամուտների հավաքագրման տեմպերն այս տարվա 4 ամիսների ընթացքում զգալիորեն զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին: Նվազման միտում է նկատվում գրեթե բոլոր համայնքներում, ինչն, ըստ մարզի ղեկավարի, անընդունելի է:

-Հավաքագրումները պետք է իրականացվեն յուրաքանչուր ամիս, ինչպես պլանավորված է բյուջեով՝ հետագայում խնդիրների առաջ չկանգնելու համար: Պետությունը դոտացիայի տեսքով իր պարտավորությունը համայնքների նկատմամբ կատարում է 100 տոկոսով, նույնը պարտավոր եք անել նաև դուք և հավաքագրված գումարների մի մասն ուղղեք ձեր համայնքների զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը,- ասաց Ա. Նալբանդյանը:

Օրակարգի հաջորդ հարցն առնչվում էր գարնան գյուղատնտեսական աշխատանքներին և պետական աջակցությամբ տրամադրված պարարտանյութի բաշխման գործընթացին: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ պարարտանյութի բաշխումն ընթացքի մեջ է, և այն տրվում է գումարներն արդեն իսկ հավաքագրած համայնքերին: Քննարկվեցին նաև ոլորտին առնչվող խնդրահարույց մի շարք հարցեր:

 Սևակ Ափուջանյանը  երկու խորհրդակցությունների ընթացքում էլ հանգամանորեն  ներկայացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող սկսնակ և գործող բիզնեսներին աջակցության, հարկային օրենքների փոփոխություններին վերաբերող և բիզնես- խորհրդատվական, գյուղական բիզնեսների աջակցության նպատակով՝ հսկիչ դրամարկղերի փոխհատուցմանն ուղղված և մի շարք այլ ծրագրեր՝ առաջարկելով ակտիվորեն համագործակցել կառույցի հետ:

Մարզպետն իր հերթին կոչ արեց հանգամանորեն ծանոթանալ կենտրոնի բոլոր ծրագրերին և օգտվել ընձեռված հնարավորություններից՝ համայնքները զարգացնելու նպատակով :

-Ձեր կողմից կազմված համայնքների քառամյա զարգացման ծրագրերն ավելի շատ բարի ցանկություններ են հիշեցնում: Դրանք իրատեսական դարձնելու և շոշափելի արդյունք ունենալու համար պետք է ակտիվություն ցուցաբելել, խրախուսել և աջակցել տնտեսվարողներին,-ասաց մարզի ղեկավարը: 

Քննարկվեցին նաև զորակոչին և ներքին աուդիտի աշխատանքներին առնչվող հարցեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27