Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց ռազմամարզական խաղերի մարզային փուլը 26.10.2015
Վանաձորում ավարտվեցին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը: Նպատակը` հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումն էր, առողջ ապրելակերպի ամրապնդումը: Ռազմամարզական խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը
Աշխատանքային խորհրդակցություն 26.10.2015
Սեպտեմբերի 26-ի երկուշաբթին Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության օրն էր: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետ Արթուր Նալբանդյանը ամփոփ անդրադարձավ սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը՝ նվիրված Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և զարգացման ծրագրերին:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով 21.10.2015
Հայ ընտանիքի դերակատարությունը բանակաշինության գործում արժևորելու, զինվորին գնահատելու ու սատարելու նպատակով հոկտեմբերրի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր մի նոր հանդիպում. Լոռու մարզից թիվ 4 բանակային կորպուսում ժամկետային զինծառայություն անցնող լավագույն զինվորները հանդիպեցին իրենց ծնողների հետ և մասնակից դարձան տոնական միջոցառման:
Ծանուցում 21.10.2015
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին Լոռու մարզպետարանում տեղի կունենա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական մամլո ասուլիսը՝ նվիրված մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2015թ. կիսամյակային արդյունքներին:
Աշխատանքային խորհրդակցություն 19.10.2015
Հոկտեմբերի 19-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: