Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի պատվիրակությունը «Ուսանողական գարուն» փառատոնից վերադարձավ վառ տպավորություններով

26.05.2016

Լոռու մարզպետարանի գործընկեր և բարեկամ Ֆրանսիայի հանրապետության Պրովանս Ալպ կոտ դ՛Ազյուր ռեգիոնալ խորհրդի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է «Ուսանողական գարուն» փառատոնը, որին, բացի Միջերկրական ծովափնյա երկրներից, որպես բարեկամ մարզ, մասնակցում է նաև Լոռու մարզի պատվիրակությունը: Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանի առաջարկությամբ յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցելու են մեկնում պատվիրակություններ մարզի տարբեր տարածաշրջաններից: Այս տարի եռօրյա այցով Ֆրանսիա մեկնեց պատվիրակություն Սպիտակ քաղաքից, որի կազմում էին դպրոցականներ Սպիտակի թիվ 2 և 6 դպրոցներից՝ ֆրանսերենի ուսուցչուհի Քրիստինե Ափիցարյանի ուղեկցությամբ:

Փառատոնին մարզի պատվիրակությունն, ինչպես միշտ, արժանացավ ջեր ընդունելության: Նրանք փառատոնի շրջանակներում հանդես եկան հայկական պարով՝  մեծ տպավորություն գործելով կազմակերպիչների և հանդիսատեսի վրա: Լոռու մարզի պատվիրակությունն արժանացավ մասնակցության վկայագրի և հուշանվերի: Նրանց համար նաև հագեցած ժամանց էր կազմակերպվել: Սպիտակցի պատանիներն ու աղջիկներն իրենց ղեկավարի ուղեկցությամբ և կազմակերպիչների աջակցությամբ հնարավորություն ունեցան շրջելու Սան Տրոպե ծովափնյա քաղաքի տեսարժան վայրերում:

Պատվիրակության անդամներն իրենց հետ բերեցին վառ հուշեր և տպավորություններ:

 Վերադարձից հետո մարզի պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար մարզպետ Ա. Նալբանդյանը նամակ է հղել փառատոնի կազմակերպիչներին՝ հայտնելով իր երախտիքի խոսքը և ստացել պատասխան նամակ առ այն, որ սպիտակցի երեխաներն առանձնացել են բացառիկ պահվածքով ու կրթվածության բարձր մակարդակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42