Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն

Ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն 03.11.2015

Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի և Լոռու մարզի համագործակցության շրջանակներում ագրոտուրիզմի զարգացման առանձնահատկություններին ծանոթանալու, տեղի գյուղատնտեսների փորձը ուսումնասիրելու և հետագա գործողությունների պլան մշակելու նպատակով Լոռու մարզի պատվիրակությունը հոկտեմբրի 11-18-ը հերթական անգամ եղավ ՊԱԿԱ-ում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նվերը «Գուգարք» ճամբարին 03.11.2015

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում արդեն 57 տարի 7-ից 16 տարեկան պատանիների համար իր դռներն է բացում ամառային ճամբարը: Տարվա ընթացքում այստեղ ամառային հանգիստ է անցկացնում ավելի քան 1200 երեխա, հիմնականում՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ու Արցախից:

Մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ստեփանավան NEWS»

Մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ստեփանավան NEWS» 03.11.2015

«Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ստեփանավան NEWS» խորագրով: Հեռուստաընկերության այս նախաձեռնությունը ողջունել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը՝ խոստանալով աջակցել հաղորդման կայացմանը:

«Ախթալայի վանքի որմնանկարները» աշխատության շնորհանդեսը Ախթալայում

«Ախթալայի վանքի որմնանկարները» աշխատության շնորհանդեսը Ախթալայում 02.11.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հոկտեմբերի 28-29-ին Երևանի Մատենադարանում անցկացվեց միջազգային գիտաժողով` «Հիշողության կերպարանքները» խորագրով, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի ներկայացուցիչները:

Աշխատանքային խորհրդակցություն 02.11.2015

Նոյեմբերի 2-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը, ով ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա, նշված ժամանակահատվածում գրանցվել է 8 դեպք, որից 2-ը հրդեհի, 1-ը՝ ՃՏՊ՝ 4 տուժածով, 1-ական տանիքի փլուզման ու քարաթափման և 3-ը՝ կենցաղային բնույթի:

Կմասնակցեն հանրապետական փուլին 30.10.2015

ՀՀ կրթության և գիտության, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների, ՀՀ ոստիկանապետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համատեղ որոշման համաձայն հոկտեմբերի 1-20-ը Լոռու մարզի մրցութային հայտ ներկայացրած դպրոցներում ևս կազմակերպվեց և անցկացվեց «Տարվա լավագույն զինվորական ղեկավար և լավագույն քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ» մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական 6 դպրոցների զինղեկներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-02 16:49:23