Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորգված բուժհաստատություններ Շենավանում և Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում

20.09.2016

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ավարտին հասցրեց հերթական բարեգործական ծրագրերը Լոռու մարզում: Այս  անգամ հիմնադրամը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջնորդությամբ ստանձնել էր Սպիտակի բժշկական կենտրոնի կազմում գործող Շենավանի բուժակ-մանկաբարձական կետի հիմնանորոգման պարտավորությունը: Շուրջ 2,4 մլն դրամ ներդրմամբ այն  ամբողջությամբ հիմնանորոգվել է, իսկ Սպիտակի բժշկական կենտրոնի կողմից կատարված շուրջ 1 մլն դրամ ներդրմամբ հագեցվել անհրաժեշտ բուժսարքավորումներով և պարագաներով: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, հիմնադրամի ղեկավար կազմը՝ ի դեմս տնօրեն Պարույր Ջամբազյանի և ծրագրերի ղեկավար Մարիամ Անտոնյանի: Նրանք շրջեցին բուժկետում, ծանոթացան ստեղծված պայմաններին:

Հաջորդ կանգառը Ալավերդին էր: Այստեղ ամբողջությամբ հիմնանորոգվել է Ալավերդու բժշկական կենտրոնի Սանահին-Սարահարթ թաղամասի տեղամասը, որը տարիներ շարունակ գործում էր անմխիթար պայմաններում: Հյուրերը շրջեցին հիմնանորոգված բուժհաստատությունում՝ իրենց հիացմունքն արտահայտելով ստեղծված պայմաններից: Ալավերդու բժշկական կենտրոնի կողմից, ինչպես նշեց մարզի ղեկավարը, տեղամասը կհագեցվի շուրջ 4 մլն դրամ արժողությամբ բուժպարագաներով և բուժսարքավորումներով:  

Ա. Նալբանդյանն իր երախտագիտությունը հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին մարզում բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար: Պ. Ջամբազյանն իր հերթին գոհունակություն հայտնեց մարզի ղեկավարին սերտ համագործակցության համար՝ նշելով, որ հիմնադրամի նպատակն է բարեգործական ծրագրեր իրականացնել հատկապես մարզերում՝ առկա խնդիրները փոքր-ինչ թեթևացնելու նպատակով:  Նա վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությունը կշարունակվի՝ կյանք տալով բազմաթիվ օրախնդիր ծրագրերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59