Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ «Լոռի-Արցախ» հանձնախմբի անդրանիկ նիստը 06.04.2016
Ապրիլի 6-ին Լոռու մարզպետարանում իր առաջին նիստն անցկացրեց նախօրեին Lոռու մարզպետի որոշմամբ կազմավորված «Լոռի-Արցախ» մարդասիրական հանձնախումբը:Նիստին հրավիրվել էին նաև մարզի գազամատակարարման,էներգամատակարարման, ջրամատակարարման, հեռախաղորդակցության համակարգերի, Երկրապահ կամավորական միության, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության կառույցների, բուհերի ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ապրիլի 6-ին տեղի կունենա Արցախին սատարող մարդասիրական հանձնաժողովի անդրանիկ նիստը 05.04.2016
Թշնամու ագրեսիայի հետևանքով նյութական կորուստներ կրած Արցախի մեր հայրենակիցները ռազմական աջակցությունից բացի նաև նյութամատակարարման, ֆինանսական աջակցության կարիք են զգում: Լոռու մարզի բազմաթիվ կազմակերպություններ, կոլեկտիվներ ու անհատներ արդեն իսկ հնարավոր նյութատեխնիկական ու դրամական միջոցներ են հասցրել ԼՂՀ:
Միասնական աղոթք ի զորակցություն հայոց պաշտպանների 04.04.2016
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին՝ նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների կկատարվի աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար:
Աշխատանքային խորհրդակցություն 04.04.2016
Ապրիլի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակը:

«Լոռի» հեռուստաընկերության հարգելի աշխատակիցներ Շնորհավորում եմ ձեզ հեռուստաընկերության հիմնադրման 20-րդ տարեդարձի առթիվ: Հեռուստաընկերությունը ստեղծվեց դժվարին ժամանակահատվածում՝ դառնալով հազարավոր քաղաքացիների խոսափողը: Ձեր արհեստավարժ աշխատակազմի համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ բարձրաձայնվեցին ոչ միայն համայնքային, այլև մարզային բազմաթիվ խնդիրներ, հեռուստադիտողի դատին ներկայացվեցին բազմաթիվ հետաքրքիր հաղորդաշարեր:
Լոռու զարգացման հիմնադրամին կից ստեղծվեց «Լոռի ագրոտուր» ասոցիացիա 01.04.2016
Ապրիլի 1-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը: