Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վանաձորի քաղաքապետը հանդես եկավ 2015թ. կատարված աշխատանքների հաշվետվությամբ 16.03.2016
Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի այլ պաշտոնատար անձինք, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Լոռու մարզպետը հանդիպեց Գուգարաց թեմի հոգևոր դասի հետ 16.03.2016
Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ թեմի հոգևոր դասի հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

Մարտի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին՝ ցանկանալով նրանց դառնալ համերաշխ թիմի անդամներ, իսկ մարզպետներին հորդորել՝ նրանց հետ աշխատել նույնքան արդյունավետ, ինչպես նախկինում:
Աշխատանքային խորհրդակցություն 14.03.2016
Մարտի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 12.03.2016
Մարտի 11-ին Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Համակարգչային նորաստեղծ դասարան՝ Վանաձորի խնամքի կենտրոնում 12.03.2016
«Քրոնիմետ» ընկերությունը դեռ 2 տարի առաջ վերանորոգման աշխատանքներ է իրականացրել Վանաձորի խնամքի կենտրոնում: Սա կազմակերպության միակ բարեգործությունը չէ մարզում: Օրերս «Քրոնիմետը» հանդես եկավ հերթական նախաձեռնությամբ՝ համակարգչային դասարան հիմնելով Վանաձորի խնամքի կենտրոնում: Կազմակերպությունը 15 համակարգիչ և կահույք է տրամադրել համակարգչային կենտրոնի համար: