Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուհերի ռեկտորներին և ՎՏԿ ներկայացուցիչներին առաջարկվեց քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

15.11.2016

Նոյեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությամբ մարզպետարանի դահլիճում համատեղ ծրագրերի քննարկման նպատակով հանդիպում տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի(ՎՏԿ) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը,  Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը:

Ներկայացնելով առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ մարզպետը տեղեկացրեց, որ 2017թ.-ին Լոռին նախատեսվում է հայտարարել «Սմարթ» մարզ՝ մարզի զարգացման գերակա ոլորտներից մեկը համարելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը բոլոր բնագավառներում: Ա. Նալբանդյանը տեղեկացեց նաև, որ Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցությունը այլ հարթակ է տեղափոխվում.

-Երկկողմ համագործակցության գերակա ճյուղ պետք է դառնա ՏՏ ոլորտը, ինչը ևս մարզում ոլորտը զարգացնելու լուրջ հեռանկարներ կստեղծի,- ասաց մարզպետը՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի սկզբին ֆրանսիացի գործընկերները կլինեն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ ծանոթանալու այստեղ ստեղծված հնարավորություններին:

ՎՏԿ բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը տեղեկացրեց, որ կենտրոնում իրականացվում են մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված ինժեներական ոլորտի ծրագրային անվճար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել ինժեների որակավորմամբ մասնագետները, մյուս դասընթացները վճարովի են: Մարզպետը պատրաստակամություն հայտնեց ֆինանասական որոշակի աջակցություն ցուցաբերել այն մասնագետներին, ովքեր ծրագրային դասընթացներին մասնակցելու ցանկություն, սակայն հնարավորություններ չեն ունենա: Բուհերի ռեկտորները նշեցին, որ ուսանողները մեծ ակտիվություն են ցուցաբերում և սիրով մասնակցում են ծրագրավորման դասընթացներին, ինչը, սակայն, մասնագետերի պնդմամբ չի կարելի ասել  «Ինֆորմատիկա» առարկան դպրոցներում դասավանդող ուսուցիչների մասին, որոնցից շատերը դժկամությամբ են մասնակցում որակավորման բարձրացման դասընթացների:

-Գիտությունն այսօր զարգանում է կայծակնային արագությամբ և գիտելիքների պարբերաբար թարմացում է պահանջում ցանկացած մասնագիտություն: Այն մասնագետներն, ովքեր կբավարարվեն տասնյակ տարիներ առաջ բուհերում ստացած գիտելիքներով և չեն համապատասխանի մեր առաջադրած պահանջներին, մրցակցության արդյունքում դուրս կմղվեն,-ասաց Ա. Նալբանդյանը:

ՎՏԿ դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանն առաջարկեց հանգամանորեն ճշտել գործընկերների հետաքրքրությունները և առայժմ ներդրումների զգալի մասն ուղղել մասնագետ-կադրերի պատրաստմանը:

-Անհարժեշտ է համախմբվել, առկա ռեսուրսները ճիշտ օգտագործել և հավատալ հաջողությանը, այսպիսով միայն կարող ենք մարզի տնտեսության զարգացման գործում լուրջ առաջընթաց գրանցել,-ամփոփելով հանդիպումն ասաց մարզի ղեկավարը:  Նա առաջարկեց բուհերի ռեկտորներին և ՎՏԿ ներկայացուցիչներին քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և առաջարկութուններ ներկայացնել:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27