Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է իրազեկման միամսյակը

11.11.2016

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2016թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, տարաբնույթ միջոցառումներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ անձանց հրավիրում ենք միամսյակին մասնակցության և աջակցության:

Առավել մանրամասն տեղեկությունների համար ՀԿ-ները կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետա­րանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն (հեռ. /0322/ 2-33-99, թիվ 301 և 304 սենյակներ):

 

ՀՀ Լոռու մարզպետարան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:55:38