Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեռավար դասընթաց Վանաձորի թիվ 4 և Վահագնաձորի դպրոցների 5-րդ դասարանցիների մասնակցությամբ

11.11.2016

Նոյեմբերի 11-ին, հեռահաղորդակցային կապի հաստատման միջոցով հեռավար դասընթացի մասնակից դարձան Վանաձորի թիվ 4 և Վահագնաձորի հիմնական դպրոցների  5-րդ դասարանների աշակերտները: Երկու դպրոցների տնօրինությունների և ուսուցչական կազմի ջանքերով հետաքրքիր և ուսուցողական դաս անցկացվեց մաթեմատիկա առարկայինց: Դասն ուղեկցվեց հարցադրումներով: Նույն հարցին միաժամանակ պատասխանում էին և' Վահագնաձորի դպրոցի, և' Վանաձորի թիվ 4 դպրոցի աշակերտները՝ հավաքելով անհրաժեշտ միավորներ: Նույն տնային առաջադրանքը հանձնարարվեց 2 կողմին էլ: Դասին ներկա էր նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, ով մեծ գոհունակություն հայտնեց դասի ընթացքի և վարման կարգի մասին:  Վանաձորի թիվ 4 դպրոցը պատարաստակամություն հայտնեց հեռավար դասընթացներ անցկացնել նաև առանձին առարկաներից մասնագետ ուսուցիչների պակաս ունեցող, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում կիրակնօրյա դպրոցներ հաճախող հայազգի աշակերտների հետ:

Ի դեպ, սա հեռավար դասընթացի  անցկացման արդեն երկրորդ փորձն էր  Լոռու մարզում: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում նախատեսված հեռահաղորդակցային կապի հաստատման միջոցով առցանց ռեժիմով դասեր վարելու առաջին փորձը  նույնպես իրականացվել է Լոռու մարզում. այն ժամանակ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ հեռավար դասընթացի մասնակից  էին դարձել Վանաձորի թիվ 19 և Փամբակի հիմնական դպրոցի 8-րդ դասարանների աշակերտները: Դասի թեման Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն էր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27