Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին 10.06.2016
Հունիսի 9-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց մարզի մի խումբ ակտիվ երիտասարդների հետ և մտերմիկ միջավայրում սիրով պատասխանեց նրանց հուզող մի շարք հարցերի:

Ընդդեմ կոռուպցիոն ռիսկերի 09.06.2016
Հունիսի 8-ին «Կիրովական» հյուրանոցի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ «Հարկային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» թեմայով միջոցառում, որը Եվրոպական միության և ԵԱՀԿ ֆինանսական աջակցությամբ ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գործընկերությամբ կազմակերպել էին Իրավաբանների հայկական ասոցացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան:

Դասընթաց՝ ուսանելի փորձի փոխանակման նպատակով 09.06.2016
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Եվրամիության ֆինանսավորմամբ դեռևս 3 տարի առաջ մեկնարկել է «Սոցիալական արձագանքը աշխատանքային միգրացիայի հիմնախնդիրներին» ծրագիրը, որն իրականացվում է հանրապետության 4 մարզերում, այդ թվում և Լոռու մարզում: Ծրագրի նպատակը տարաբնույթ բաղադրիչների իրականացման միջոցով միգրացիայի մեղմացումն է:
Մեծավանում շուքով նշվեց Մելս Բաղդասարյանի ծննդյան 70-ամյակը 09.06.2016
Գրող և հրապարակախոս Մելս Բաղդասարյանը 70 տարեկան է: Հարուստ կենսափորձ ունեցող բանաստեղծը եղել է շրջանային թերթի աշխատակից, ռադիոհաղորդումների խմբագիր, շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, քաղաքապետի խորհրդական, նա նաև Հայաստանի ժուռնալիստների և գրողների միությունների ու ռազմածովագերիների միջազգային ընկերության անդամ է:

Քաղաքացիների ընդունելություն 09.06.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հունիսի 9-ին Լոռու մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակեց շուրջ 30 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Թումանյանի և Սպիտակի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Լոռու մարզում կիրականացվի «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը 08.06.2016
Լոռու մարզում ART բարեգործական ընկերությունը Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցությամբ իրականացնում է «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը, որի շրջանակներում Սև ծովի ափին ամառային հանգիստ անցկացնելու նպատակով անվճար ուղեգրեր են բաշխվում ապրիլյան քառօրյա պատերազմում Լոռու մարզից զոհված կամ վիրավորված, ինչպես նաև պատերազմական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքներին: