Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Սամվել Լամբարյանը

01.02.2017

 Հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղակալներ Արսեն Դարբինյանը և Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը: Վարչության պետի ներկայացմամբ 2016թ. ընթացքում Լոռու մարզում գործել են հետևյալ բուժհաստատությունները.1 հիվանդանոց(45 մահճակալ-տեղ),5 բժշկական կենտրոն(396 մահճակալ-տեղ),1 դիսպանսեր (35 մահճակալ-տեղ),1 առողջության կենտրոն, 4 համաբուժարան, 1 արյան փոխներարկման կայան, առողջության առաջնային պահպանման 18 կենտրոն, առողջապահական ընկերությունների կազմում գործող բուժակ-մանկաբարձական 95 կետ:
Մարզի առողջապահական ընկերություններում աշխատում են՝ 405 բժիշկ, 1010 միջին բուժաշխատող, այլ՝ 576, ընդամենը՝ 1991 մարդ:
2016թ. ընթացքում առողջապահության համակարգում նախատեսված պետական պատվերի կատարողական աշխատանքների բազային ծավալը հետևյալն է՝ հիվանդանոցային՝ 1 579.648.5(կատարողական՝1 572 796.8, ֆինանսավորում՝ 1 572 796.8), արտահիվանդանոցային՝ 2 218 243.5 (կատարողական՝ 2 201 426.3, ֆինանսավորում՝ 2 201 426.3):
Մարզային ենթակայության առողջապահական ընկերություններում վճարովի ծառայության մուտքերը ըստ տարիների՝ 2014թ.՝վճարովի ծառայությունների մուտքերը՝ 475415.9 հազ. դրամ,որից համավճարը կազմել է 33126.1հազ. դրամ,2015թ.՝ վճարովի ծառայությունների մուտքերը՝ 523786.7 հազ. դրամ, որից համավճարը կազմել է՝ 31 571.1 հազ. դրամ,2016թ.՝ վճարովի ծառայությունների մուտքերը՝526069.1հազ. դրամ, որից համավճարը կազմել է՝ 28632.5 հազ. դրամ: Մարզում պետական պատվեր իրականացնող ընկերություններում ընդհանուր վճարովի ծառայության մուտքերը, ըստ տարիների. 2014թ. 543309.7 հազ. դրամ, 2015թ. 570895.3 հազ, 2016թ՝ 572801.0 հազ դրամ: Առողջապահության համակարգում ֆինանսավորումը շարունակվել է իրականացվել սահմանափակված բյուջեի ֆինանսավորման սկզբունքով:
Ընթացքի մեջ են՝-«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման շարունակական աշխատանքները, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.6 մլրդ դրամ, որից ծննդատան մասնաշենքի արժեքն է 1.1 մլրդ. դրամ, մնացած մասնաշենքի արժեքը՝ 3.5 մլրդ: 2016թ.կատարվել են ավելի քան 850 մլն. դրամի աշխատանքներ:
Ավարտվել են՝«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի կողմից սեփական միջոցներով ընթացիկ վերանորոգման աշխատանքները` պատուհանների և պատուհանագոգերի վերանորոգում (470.170 դրամ), կահույքի ձեռք բերում( 663.5 հազ. դրամ):«Օձունի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի կողմից սեփական միջոցներով Հագվու ԲՄԿ-ի 2 սենյակի և միջանցքի բետոնապատում:.«Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սեփական միջոցներով «ՈՒլտրաձայնային սոնոգրաֆ» ապարատի ձեռքբերում՝ 2 մլն300 հազ. դրամ արժեքով:«Գուգարքի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի կողմից սեփական միջոցներով միկրոլաբ 540 բիոքիմիական հատուկ ֆոտոմետրի ձեռքբերում՝ 430 հազ. դրամ արժեքով: «Դիակոնիա-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից կատարվել է Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում գործող Շենավանի բուժակմանկաբարձական կետի կապիտալ վերանորոգում` մոտ 2 մլն.150 հազ.արժեքով, իսկ կահավորանքի և բուժսարքավորումների հագեցվածությունը իրականացվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցներով ՝ մոտ 700 հազ. դրամ արժողությամբ:. «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարզային ակնաբուժական կենտրոնի ստեղծում: «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից ներդումը կազմել է մոտ 42 մլն. դրամ, իսկ Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից վերանորոգման աշխատանքների, կահավորման և լիցենզիայի պահանջները բավարարելու համար ներդրվել է մոտ 4 մլն. դրամ: «Բաց հասարակություն» ՀԿ-ի հետ համատեղ հոգեկան հիվանդների խնամք իրականացնելու նպատակով Սպիտակ քաղաքում ստեղծվել է հոգեկան առողջության կենտրոն՝ նախատեսված 16 հիվանդի համար: Կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2016թ. հունիսի 1-ից:Կատարվել է 25 մլն. դրամի ներդրում: ՀՀ Ան տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի միջոցով «Սպիտակի բժշկական կենտրոն», «Ալավերդու բժշկական կենտրոն» և «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների ֆլյուրոգրաֆիայի ապարատների թվայնացում՝ յուրաքանչյուրը 23 մլն. 400 հազ. դրամական արժեքով՝ 70մլն 200 հազ. ընդհանուր արժեքով: «Դիակոնիա-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին «ՈՒլտրաձայնային սոնոգրաֆ» ապարատի տրամադրում՝ 3.2 մլն, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Սանահին-Սարահարթ թաղամասի բուժկետի վերանորոգում՝ մոտ 8 մլն. արժեքով, սեփական միջոցներով գազաֆիկացում և կահավորում մոտ 1, 7 մլն. դրամ արժեքով: «Դիակոնիա-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հակատուբերկուլոզային մասնաշենքի վերանորոգում՝ մոտ 7.9 մլն. դրամ արժեքով: «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել վիդեոլարինգոսկոպ, ԷՍԳ հոլտեր և Զ/Ճ հոլտեր սարքավորումներ՝ 3 մլն 630 հազ դր արժեքով: «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն սեփական միջոցներով ձեռք է բերել «Sono Scape S6» ուլտրաձայնային հետազոտման սարք` 6 մլն100 հազ. դր արժեքով: «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՓԲԸ-ները սեփական միջոցներով ձեռք է բերել միկրոպլանշետային ջերմային թափահարիչ և իմունոֆերմենտային վերլուծիչ՝ 1մլն710 հազ դրամ: «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն սեփական միջոցներով ձեռք է բերել գազի այրիչ՝ 307.5 հազ. դրամ: Միասնական էլեկտրոնային համակարգի անցման նպատակով ՀՀ ԱՆ-ի կողմից մարզի որոշ առողջապահական ընկերություններին տրամադրվել են համակարգչային հավաքածուներ: «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից գույք է տրամադրվել նաև«Արևածագի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի կազմում գործող նոր վերանորոգված «Կարմիր Աղեգու» ԲՄԿ-ին: Ընդամենը՝ 180788.0 հազ դրամ, որից շուրջ 22 մլն.- ը կազմել է սեփական միջոցներով ներդրումը: Վերջին հինգ տարում սեփական միջոցներով ներդրումները գերազանցել են 240 մլն. դրամը:
«Լոռու առողջապահություն» հիմնադրամը, որը ստեղծված է մարզի առողջապահության բնագավառին տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու նպատակով, առողջապահական ընկերությունների, Լոռու մարզից զոհված զինծառայողների ընտանիքներին, առողջական տարբեր խնդիրներ ունեցող բուժաշխատողների և մարզի տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիների տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ ընդամենը՝ 17993.0 հազ. դրամ: 2016թ մարզի առողջապահական ընկերություններում սահմանված կարգով ապահովվել է բնակչության անվճար բուժօգնությունը, իրագործվել են պետական առողջապահական ծրագրեր: Մարզպետի կողմից տրամադրվել է շուրջ 102 միջնորդագիր՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված, սակայն անապահով վիճակում գտնվող անձանց բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Մարզից Երևան քաղաքի առողջապահական ընկերություններ են ուղեգրվել 39 հիվանդներ:
Համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ փոփոխու¬թյուններ և լրացումներ կատարելու մասին» 285–Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի վերակազմակերպել են «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» և «Վանաձորի թիվ 1 պոլի¬կլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունները` «Վանաձորի թիվ 4 պոլի¬կլի-նիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Վանաձորի թիվ 1 պոլի¬-կլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը: Նույն որոշմամբ լուծարման գործընթաց է սկսվել Կուրթանի, Ագարակի, Գյուլագարակի, Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոններում՝«Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում ստեղծելով Կուրթանի, Ագարակի, Գյուլագարակի, Գարգառի բուժակ-մանկաբար¬ձա¬կան կետեր:
- Ոլորտում բնակչության առողջական վիճակը բնութագրող կարևորագույն ցուցանիշներ են հիվանդացությունը և մահացությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում դեռեւս բարձր են հիվանդացության մակարդակները: Վերջին տարիներին տարբեր հիվանդություններով հիվանդացությունը ենթարկվել է էական ներկառուցվածքային և քանակական փոփոխությունների:
2012-2016թթ. տվյալները, ցույց են տալիս, որ մարզում առկա է շաքարային դիաբետով, հոգեկան հիվանդություններով, նորագոյացություններով հիվանդացության աճ:

2012թ 2013թ 2014թ 2015թ 2016թ
Շաքարային դիաբետ 3902 4013 4312 4748 4906
Նորագոյացություններ 3004 3136 3289 3497 3531
Հոգեկան հիվանդություններ 4792
/այդ թվում 592-ը նարկոլոգ. կաբ./ 4500, այդ թվում 596 -ը նարկոլոգ. կաբ./ 5000, այդ թվում 655-ը նարկոլոգ. կաբ./ 5062, այդ թվում 588-ը նարկոլոգ. կաբ./ 5243 ,այդ թվում 604-ը նարկոլոգ. կաբ./
Սեռավարակներ 1312 1278 1197 1312 1269
Պարբերական հիվանդություններ 420 442 491 502 478
Տուբերկուլոզ 615 402 380 368 372

-MSF(բժիշկներ առանց սահմանի) կազմակերպությունը 5-6 տարի է զբաղվում է Լոռու մարզի դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժմամբ: Արդյունքում արձանագրվել է տուբերկուլոզի կայուն ձևերով հիվանդների թվի նվազեցում:
-Լոռու մարզում հաշվառված և ծրագրային հեմոդիալիզական բուժում են ստանում 60 հիվանդներ:
-ՀՀ առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից մարզի համար ձեռք է բերվում մարդասիրական օգնության ճանապարհով մարզին հատկացված՝ 81.951 հազ. դրամ արժեքով և կենտրոնացված գնումների միջոցով ձեռք բերված դեղորայքը՝ 120.063.7 հազ. դրամ արժեքով դեղորայք:
- Պարբերաբար ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել Լոռու մարզի առողջապահական ընկերություններին անհրաժեշտ մասնագետների պահանջարկը: ՀՀ ԱՆ-ի հետ համագործակցության արդյունքում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժակետ Լոռու մարզ են գործուղվել բժիշկներ:
2016թ. մարզի առողջապահական ընկերություններ է ընդունվել 18 երիտասարդ մասնագետ: Շարունակական բնույթ է կրել բժշկական անձնակազմի վերապատրաստման գործընթացը: Լոռու մարզ գործուղված, ինչպես նաև ոչ տեղաբնակ նոր նշանակված բժիշկ-մասնագետների բնակարանային կարիքները հոգալու հարցում ցուցաբերվում է նյութական և կենցաղային աջակցություն («Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ 2 և «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում աշխատանքի են ընդունվել 1 սիրիահայ բժիշկ):
Զորակոչային և նախազորակոչային աշխատանքները մարզում ապահովում են 5 տարածաշրջանային և 1 ստացիոնար (վիրաբուժական և թերապևտիկ պրոֆիլ) բժշկական հանձնաժողովները: Լոռու մարզում նախազորակոչիկների, զորակոչիկների և զինծառայողների շրջանում կանխարգելիչ պատվաստումների գործընթացը իրականացվել է ըստ կցագրված բուժհաստատություննների ցանկի՝ Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի համար՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում, տարածաշրջանների համար՝ համապատասխան տարածաշրջանային բժշկական կենտրոններում: 2015 թվականի հունվարի 13-ից «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ում երեք անձինք շարունակում են իրականացնել այլընտրանքային ծառայություն:
2016թ. մարզում արձանագրվել է երեխայի 18 մեռելածին դեպք, մինչև 7 օրական երեխայի 6 մահ, մինչև 1 տարեկան երեխայի 7 ստացիոնար և 1 տնային մահ, 1-5 տարեկան երեխայի 3 ստացիոնար և 3 տնային մահ :
2016թ. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրվել է 1 մայրական մահ:
ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ վարչությունը իրականացրել է նաև հատուկ և սոցիալական անապահով խմբերի քաղաքացիներին հանրապետության առողջարաններ ուղեգրման գործընթացը:
2016թ. «Ոչ վարակիչ հի¬վան¬դությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում մարզում կատարվել է գլյու¬կոզայի հետազոտություն 14044 մարդ (66.8%), պապ-քսուք՝ 7388 մարդ (76.4%), արյան գերճնշման հետա¬զո¬տու¬թյուն՝ 19793 մարդ ( 94.3%):
2016թ. բուժաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպվել և հանդիսավորությամբ նշվել է մարզային նշանակության ամենամյա միջոցառում «Լավագույն բուժաշխատող» անվանակարգով: Մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից ընտրվել և պարգևատրվել են վեց լավագույն մասնագետներ և մեկ բարեգործական կազմակերպություն՝«Դիակոնիա-Հայաստան», բազմաթիվ բուժաշխատողներ արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի:
2016թ ապահովվել է մարզի ՔՊ բժշկական ծառայության մասնակցությունը մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպված շտաբային ուսումնավարժություններին՝ տարածաշրջանների բժշկական ծառայության պետերի, մարզի բժշկական ծառայության ղեկավար կազմի պատրաստականությունը ստուգելու և կատարելագործելու նպատակով:
Մարզում առողջապահական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ ընթացել են սերտ համագործակցային աշխատանքներ:
Լոռու մարզին Ֆրանսահայ բժիշկների միության Փարիզի մասնաճյուղի կողմից 2011թ. տրամադրվել է շարժական ստոմատոլոգիական կլինիկա, որի միջոցով անվճար ստոմատոլոգիական բուժօգնություն և սպասարկում են ստանում մարզի մինչև 18 և 60-ից բարձր տարիքի ազգաբնակչությունը: Շարժական կլինիկան հերթականությամբ կայանվում է մարզի բոլոր համաբուժարաններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և ամբուլատորիաներում՝ սպասարկելով նաև նրանց կազմի մեջ գտնվող բուժակ-մանկաբարձական կետերի սպասարկման տարածքի ազգաբնակչությանը: Շարժական կլինիկան վերջացնելով Մարգահովիտ, Գուգարք, Դսեղ, Լեռնապատ, Գարգառ, Գյուլագարակ, Փամբակ, Շահումյան, Գյուլագարակ, Վարդաբլուր համայնքների ազգաբնակչության ստոմատոլոգիական սպասարկումը՝ տեղակայվել են Դարպաս համայնքում՝ սպասարկելով 1995 մարդ:
-Մարզի տարածքում գործում են բուժական տարբեր նպատակաուղղվածությամբ հետևյալ կենտրոնները՝ Վանաձորի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական ատամնաբուժական և ակնաբուժական կենտրոնը, Սպիտակում՝ Ավետարանչական եկեղեցու հովանավորությամբ գործող «Հույս Հայաստանին» և «Ֆրանսահայ միության» մանկական բժշկական կենտրոնները:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական աջակցություն: ՀՀ Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում համալիր կերպով ներկայացվել են ենթաբնագավառները և առաջարկվել բարե¬լավ¬ման ենթա¬ծրագրեր, որոնք առնչվում են բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայու¬թյուն¬ների մատչելիու¬թյանը, իրազե¬կու¬թյան բարձրացմանը, հաշմանդամու¬թյուն ունեցող անձանց, տարեցների և հատուկ կարիքներ ունեցող երեխաների հիմնախնդիր¬ների լուծմանը:
Ընտանիք¬նե¬րի անապահովության գնահատման (ընտանեկան նպաստի) համակար¬գի բարե¬լա-վումը ՀՀ կառավարության 2014-2025թթ. հեռա¬նկա¬¬¬րա¬յին զարգացման ռազմա¬վարա¬կան ծրագրի սոցիալական օժանդակության հիմնական բաղա¬դրամա¬սե¬րից մեկն է:
Մարզպետարանի կողմից իրականացվել է ընտա¬նեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման գործըն¬թացի վերահսկո¬ղությունը, հաշվետվություն¬ների հավաքումն ու ամփոփումը, ինչպես նաև այդ տվյալների ամենամսյա վերլուծությունը::
2016թ. ընթացքում ՍԱՏՄ-ները փաստագրել են 24.149 ընտանիք, նրանցից նպաստի իրավունքը պահպանել են 17.672-ը, իրավունքը կորցրել` 2.202 ընտանիք (որոնցից` 135-ը փաստագրման, 1.296-ը չփաս¬տագրման, իսկ 771-ը` ՍԱՏՄ-ների ուսումնասի¬րության արդյունքում): Նոր նպաստառու են դարձել 3.088 ընտա¬նիքներ: Հունվարի 1-ի. դրությամբ նպաստառու են ամսական միջինացված 20.313 ընտանիք:2016թ. ընթացքում մարզի սոցիալական աջակցության տարածքային մարմինները տնտեսել են շուրջ 305 մլն դրամ:
Մարզում 2016թ. ընթացքում ՍԱՏՄ-ների կողմից վճարվել է ավելի քան 6 մլրդ 566 մլն դրամ պետական նպաստներ (ներառյալ՝ հրատապ օգնությունները), այդ թվում՝ վճար¬վել է ավելի քան 6.26 մլրդ դրամ ընտանեկան նպաստ(ներառյալ՝ սոցիալա¬կանը) և հրատապ օգնություն՝ ավելի քան 303 մլն դրամ:
Նպաստառու ընտանիքի 1.129 երեխայի համար վճարվել է կրկնակի չափով ծննդյան նպաստ՝ 56.7 մլն դրամ, առաջին դասարան հաճախող 1.688 երեխայի համար վճարվել է միանվագ օգնություն՝ շուրջ 42.275 մլն դրամ, 25 ընտանիքում մահացած անդամի համար՝ 1.25 մլն դրամ, հրատապ օգնություն է վճարվել ավելի քան 203 մլն դրամ:
Համաձայն ՀՀ ՍԱՊԾ-ի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2016թ. ՀՀ Լոռու մարզում ծննդյան պետական նպաստ է տրվել 2964 երեխայի(2015թ.՝ 3774) համար:
2016թ. ընթացքում մարզի սոցիալական ծառայու¬թյունները սխալ տեղեկություն¬ներ ներկայացրած քաղաքացիներից ետ են գանձել շուրջ 14.733 մլն դրամ, որից շուրջ 7.45 մլն դրամը բաժին է ընկնում Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին։
Մարզի ՍԱՏՄ-ների կողմից շարունակվել են ավանդի դիմաց տրվող փոխհա¬տուցման գործ-ընթացը: 2016թ. ընթացքում փոխհատուցվել է 493 անձ` ավելի քան 105.153 մլն դրամի չափով (2015թ.՝ 387 անձ 80.6 մլն դրամի չափով):2007-2016թթ. ընթացքում փոխատուցվել են 15.706 քաղաքացիներ՝ շուրջ 2 մլրդ 748 մլն դրամ։
Կենսաթոշակային ապահովություն
ՀՀ Լոռու մարզում կենսաթոշակ են ստանում 52.120 մարդ, հաշմանդամություն ունեն 19.382-ը (որից առաջին խումբ` 811, երկրորդ խումբ` 7.869, երրորդ խումբ` 9.932, մանկուց հաշմանդա-մություն ունեն 770 երեխա), ծնողազուրկ են 2.307 երեխա:
Աշխատաշուկա և զբաղվածություն
2016թ. Լոռու մարզում շարունակվել է ակտիվ աշխատաշուկայի ստեղծման և զբաղվածու-թյան խթանման քաղաքականությունը: Գործազուրկների թիվը կազմում է հունվարի 1-ի դրությամբ՝ 10399 մարդ, որից՝ 7191-ը կանայք են: Քանի որ պետական ծրագրերը ավելի պահանջարկված ու նպատակամետ են, այդ պատճառով էլ նկատելիորեն բարձրացել է գործազուրկների ակտիվությունը տվյալ ծրագրերում ընդգրկվելու նախաձեռնողակա¬նությունը։
Աշխատանք փնտրողների թիվը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 11.017 մարդ, նախորդ տարվա ժամանակահատվածում՝ 11159 մարդ (Վանաձոր՝ 4665, Ալավերդի՝ 1850, Սպիտակ՝ 1777, Ստեփանավան՝ 2292, Տաշիր՝ 433)։ Նրանցից աշխատանքի է տեղավորվել 1001 մարդ: Զբաղվածության ամենամյա ծրագրերով աշխատանքի է ընդունվել 246 մարդ:
Մարզում բարձր մակարդակի վրա է մնում աղքատությունը։ Աղքատության մակարդակը մարզում կազմում է 36.4%՝ նախորդ տարվա 38.6%-ի դիմաց։ Իսկ ծայրահեղ աղքատները՝ 3%՝ նախորդ տարվա 2.6%-ի դիմաց։
Միջին ամսական աշխատավարձը մարզում կազմում է 145302 դրամ, միջին հանրապետականի՝ 180.111 դրամի դիմաց (80.7 %):
Մարզպետի կողմից հաստատված ժամանակացույցով մարզի 4 համայնքներում (Վանաձոր, Փամբակ, Գարգառ և Մեծ Պարնի) իրականացվել են վարձատրվող հասարակական աշխատանքներ:Գյուղական բնակավայրերի բնակչության շրջանում՝ աշխատաշուկայում աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց ներգրավմամբ իրականացվեց Սեզոնային զբաղվածության խթանմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում 554 ծրագրերի համար պետությունը ֆինանսավորել է շուրջ 79.8 մլն:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ համայնքների հետ համագործակցային եռամյա՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով» (LIFE՝ Կյանք) ծրագրի աջակցությամբ համայնքի ենթակայության ներքո Վանաձորում կազմավորված բարեկարգման հարցերով և համայնքային գույքի պահպանման և սանմաքրման աշխատանքներով զբաղվող «Նեցուկ» ՀՈԱԿ-ում և Սպիտակում՝ ջերմոցային տնտեսությունում աշխատում են 14-ական հաշմանդամություն ունեցող անձինք։ Վանաձորում գործող «Էբրիկոտ» ընկերությունում աշխա¬տում է 15 հաշմանդամություն ունեցող անձ:
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին
Մարզի թվով 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից 2016թ. հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացվել են 208 ՎԱԾ (վերա¬կանգնո¬ղական անհատական ծրագրեր), որից 32 սայլակ, 48 այլ պարա¬գաներ (օրթոպեդիկ կոշիկ, գուլպա), 30 ձեռնա¬փայտ, 23 հենակ, 12 քայ¬լակ, 13 լսողական սարք, պրոթեզա¬վոր¬վել է 56 անձ (որից՝ 27 կրծքի), ձայնաստեղծ սարք՝ 4։
Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարու¬նա¬կում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը: Մարզպետա¬րանը սերտ համագործակցային աշխատանք է իրականացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ գործընթացում ներգրավելով մարզի ակտիվ կառույցներին:
Մարզի համայնքապետարաններում կառուց¬վել է ավելի քան 30 թեքա¬¬հարթակ, շուրջ 40-ում մատչե¬լիության ապահովման խնդիր կա, իսկ մյուսները մատչելի են շինարարա¬կան տեսակետից անվասայլակ օգտա¬գործող մարդկանց համար: Մարզի 163 կրթական հաստատություն¬ներից 103-ում առկա է թեքահարթակ, շինա¬րա¬րական տեսակետից մատչելի են 26-ը, իսկ 34 դպրոցում դեռևս թեքահարթակ չկա:Մարզի 31 առողջա¬պահա¬կան ընկերու¬թյուններից 28-ում առկա են թեքահարթակ¬ներ, շինա¬րարական տեսա¬կետից մատչելի են 3-ը: Նույն ընկերու¬թյունների կազմում գործող շուրջ 90 բուժակ-մանկաբարձական կետե¬րից 12-ում կառուցված են թեքահարթակ¬ներ, իսկ մնացածը կարելի է մատչելի համարել, քանի որ տեղակայված են հիմնականում միահարկ շինություններում:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզա¬յին հանձնաժողովը 2016թ. հրավիրել է 5 նիստ՝ օրակարգային 22 հարցերով:
Հանձնաժողովը 2016թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ:
Մարզպետարանը սերտ համագործակցության մեջ է մարզում գործող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների /նրանց մասնաճյուղերի/ հետ, նրանցից մեծ մասը ընդգրկված են մարզպետարանում գործող տարբեր հանձնաժողով¬ներում կամ տարածաշրջանային համակարգող խորհուրդներում: 2016թ. ընթացքում առողջարանային ուղեգրերով մարզի հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների միջնորդությամբ 40 շահառուներ կազդուրվել են Աղվերանի «Գանձաղբյուր», առողջա¬րանում:
ՀՀ Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող մարզիկները 2016թ.արձանագրել են մի շարք հաջողություններ,որոնք պարբերաբար լուսաբանվել են::
ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությու-նում գործում է թեժ գիծ՝ 0322 2-33-99 հեռախոսահամարով, իսկ «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ամեն ինչ մեզ համար, մեզ հետ» ծրագրի շրջանակներում գործում է 080001311 անվճար թեժ գիծը:
Մարզպետարանի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարեց անապահով քաղաքա¬ցիների հիմնահարցերը: Լոռու մարզի բնակչության (230.000) շուրջ 14 տոկոսը (շուրջ 32.500 մարդ) 63 տարե¬կանից բարձր են, որից՝ ծերության սոցիալական կենսաթոշակ են ստանում շուրջ 2%-ը, իսկ աշխա¬տան¬¬քային կենսաթոշակառուների գերակշիռ մասը կանայք են: Տարեցները հիմնա¬կանում ունեն գրեթե նույն հիմնախնդիրները, ինչ հաշմանդամություն ունեցողները:
Հոկտեմբերին մարզի մի շարք համայնքներում անցկացվել են Տարեցների մեծարման միջոցառումներ: Լոռու մարզպետի կողմից 30.000-ական դրամ և «Երուսաղեմի սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» հիմնադրամի կողմից անկողնային սպիտակեղենի հավաքածու է հանձնվել մարզի 100-տարեկանն անց թվով 7 երկարակյացի:
Փախստականների և միգրացիայի հիմնահարցեր
01.01.2017թ. դրությամբ մարզում փաստացի բնակվում են ավելի քան 7500 փախստական, որից քաղաքացիություն են ստացել շուրջ 6000 անձ: Աշխատունակ են` 3.465 մարդ (46.2%), նախկին քաղաքաբնակներ` 6.750 մարդ (90%): Դեռևս բնակարանի կարիքավոր ընտանիք¬ների թիվը մարզում կազմում է 195: 2006-2016թթ. Լոռու մարզում փախստական ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր չի իրականացվել:
Զոհված և հաշմանդամ զինծառայողների հիմնահարցեր
Ներկայում Լոռու մարզում բնակարանի կարիքավոր են 89 (29 զոհ¬վածի և 60 զին-հաշման¬¬դամություն ունեցողի) ընտանիք, որից՝ 6-ը հաշվառվել են 2016թ.:Նախորդած տարիներին Լոռու մարզում բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակ-ցություն են ստացել զոհվածի և զինհաշման¬դամի 224 ընտանիքներ:
2016թ. ՀՀ ՊՆ բնակապահով¬ման ծրագրից օգտվեց զոհված զինծառայողի մեկ ընտանիք¬՝ 3.882.000 դրամ, իսկ մեկ զինհաշմանդամ հանվեց հաշվառումից, քանի որ անձնական միջոցներով բնակարան է ձեռք բերել։ Վանաձորում նշվել է անհայտ կորած զին¬¬ծա¬ռա¬յողների հիշատակի օրը. թվով 15 անհայտ կորած զինծառայողների ընտա¬նիքների մարզպետի կողմից տրամադրվել է 20.000-ական դրամ:
Հաշվետվությունը գնահատելով բավարար՝ մարզպետը նաև մի շարք հանձնարարականներ տվեց. ավելացնել վճարովի ծառայությունների ծավալները, հետևողական լինել հիվանդ-բուժաշխատող հարաբերությունների բարելավման հարցում, բուժհաստատություններում բարձրացնել աշխատանքային կարգապահությունը, հետևողական աշխատանքներ իրականացնել մասնավորապես Վանաձորի բժշկական կենտրոնը առաջիկայում նեղ մասնագետներով ապահովելու ուղղությամբ:
-Ոլորտում հիմնախնդիրները բազմաթիվ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, և միայն համակարգված ու նպատակուղղված աշխատանքի արդյուքում դրանք կարող են հաղթահարվել,-իր եզրափակիչ խոսքում նշեց մարզի ղեկավարը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05