Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Քաղաքաշինության վարչության հաշվետվությունը

30.01.2017

Քաղաքաշինության վարչության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Արմեն Ջանազյանը: Հաշվետվությունը լսում էին մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
2016թ. քաղաքաշինության, տրանսպորտի և ճանապարհաշինության, ջրամատակարարման, գազաֆիկացման և էլեկտրաէներգիայի ոլորտում մարզում նախատեսված 25946.0 մլն դրամից իրականացվել է շուրջ 8874.3 մլն դրամի շինարարական աշխատանք, այդ թվում՝ քաղաքաշինության ոլորտում նախատեսված 8277.9 մլն դրամից փաստացի իրականացվել է 3873.2մլն դրամի շինարարական աշխատանք:
Ըստ ֆինանսավորման աղբյուրների.
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 1231.9 մլն դրամ, որից ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե՝ 1030.0 մլն դրամ, Մշակույթի նախարարություն՝ 62.4 մլն դրամ, Կրթության և գիտության նախարարություն՝ 95 մլն դրամ, Լոռու մարզպետարան՝ 44.5 մլն դրամ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ՝ 142 մլն դրամ, այլ ֆինանսական միջոցներով՝ 2499.3 մլն դրամ: Քաղաքաշինության ոլորտում առավել խոշոր օբյեկտներն են.
• «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի և «Տաշիր» ԲՀ-ի ֆինանսավորմամբ: Ծրագրային գումար՝ 5 584 681.3 հազ.դրամ: Շինարարության սկիզբը՝ 2014թ, ավարտը՝ 2017թ:
• «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգում»՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի ֆինանսավորմամբ 2155.1մլն դրամ պայմանագրային արժեքով: Աշխատանքները սկսվել են 2015թ.-ին և ավարտվել 2016թ:
• «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մարզային լաբորատորիայի կառուցում՝ 816 մլն դրամ: Աշխատանքները սկսվել են 2015թ.-ին և կավարտվեն 2017թ.:
• Դեբեդ համայնքում «ՍՄԱՐԹ» կենտրոնը կառուցվում է «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) ֆինանսավորմամբ՝ 3 մլն դոլար արժեքով: Շինարարական աշխատանքները սկսվել են 2015թ.:
• «Ալավերդի և Սպիտակ քաղաքներում նոր մանկապարտեզի շենքերի կառուցում»՝ «Տաշիր» ԲՀ-ի ֆինանսավորմամբ, շուրջ 1 մլրդ դրամի արժեքով: Շինարարական աշխատանքները սկսվել են 2016թ.:
1. ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 133 158,4 հազ. դրամ՝ որից
1) Ճոճկան համայնքի մշակույթի տան հիմնանորոգման համար՝ 15104,4հազ.դրամ, կնքված պայմանագիր՝ 12390,0հազ.դրամ, տնտեսում՝ 2714,4հազ.դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտված են:
2) Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջի հիմնանորոգման համար՝ 97600,0հազ.դրամ: ՀՀ կառավարության որոշմամբ այդ օբեկտը հանվել է:
3) Մեծ Պարնի գյուղի մանկապարտեզի շենքի կառուցման համար՝ 20454,0հազ.դրամ կնքված պայմանագիր՝ 18354,0հազ.դրամ, տնտեսում՝ 2100,0հազ.դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտված են:
2. ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացվել է 23500,0հազ.դրամ՝ որից.
1) Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքի վերանորոգման համար՝ 12000,0հազ.դրամ, կնքված պայմանագիր՝ 7088,747 հազ.դրամ, տնտեսում՝ 4911,253 հազ.դրամ:
2) Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի 3-րդ փողոցի Նոր Միկրոշրջանի թիվ 4 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման համար՝ 11500,0հազ.դրամ, կնքված պայմանագիր՝ 6679,167հազ.դրամ, տնտեսում՝ 4820,833հազ.դրամ: Շինարարական աշխատանքները ավարտված են: Ընդամենը տնտեսում՝ 14546.486 հազ.դրամ:
2016թ. ընթացքում մարզի համայնքներից համաձայնեցման նպատակով Լոռու մարզպետարան են ներկայացվել հողհատկացման, տարածքների գործառնական նշանակության փոփոխման, ՃՀԱ-ների ու նախագծերի համաձայնեցման՝ 18 առաջարկ (Վանաձորից՝ 14, Տաշիրից՝ 1 և Ստեփանավանից՝ 3):
Քաղաքաշինության վարչություն են մուտքագրվել քաղաքաշինական բնագավառին առնչվող՝ իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացված գրություններ և դիմումներ, որոնք ուսումնասիրվել են, տրվել են համապատասխան լուծումներ, անհրաժեշտության դեպքում համայնքների ղեկավարներին առաջարկվել է կարգավորել դիմումներում բարձրացված վիճահարույց հարցերը:
ՀՏԶՀ-ի ծրագրով նախատեսված է իրականացնել շուրջ 3,5 մլդ դրամի շինարարական աշխատանք՝ Ալավերդու մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճի հիմնանորոգում (ծրագրավորված գումարը 86 մլն դրամ, 2016թ. փաստացի կատարվել է 51 մլն դրամի շինաշխատանք, ծրագիրը կավարտվի 2017թ.-ին), Տաշիրի համայնքային կենտրոնի հիմնանորոգում(ծրագրավորված գումարը՝ 400, ծրագիրը փորձաքննության փուլում է), Ալավերդու թիվ 4 դպրոցի հիմնանորոգում (ծրագրավորված գումարը՝ 192 մլն դրամ, փորձաքննության փուլում է), Ախթալայի թիվ 2 դպրոցի հիմնանորոգում՝ 198 մլն դրամ (աշխատանքները սկսված են և կավարտվեն 2018թ.-ին), «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ համաբուժարանի հիմնանորոգում (182 մլն դրամ, աշխատանքները սկսված են և կավարտվեն 2017թ.), Գյուլագարակում մանկապարտեզի կառուցում (200մլն դրամ,2016թ. փաստացի կատարվել է 25 մլն դրամի շինաշխատանք,աշխատանքները կավարտվեն 2018թ.-ին), Նորաշենի համայնքային կենտրոնի վերանորոգում (53 մլն դրամ, ծրագիրը փորձաքննության փուլում է), Լերմոնտովոյի մանկապարտեզի վերանորոգում (66մլն դրամ, ծարգիրն ավարտված է), Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ (196 մլն դրամ,ծրագիրը փորձաքննության փուլում է), Կաթնառատի դպրոցի շենքի հիմնանորոգում(370 մլն դրամ, փորձաքննության փուլում է), Վանաձորի թիվ 7 դպրոցի կառուցում (1մլրդ 600 մլն դրամ, պայմանագրի կնքման փուլում է):
Վարչության պետն անդրադարձավ նաև 2016թ. քաղաքաշինության ոլոտում ծագած խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին: Նրա տեղեկացմամբ, հաշվետու տարում համայնքներում իրականացված վարչական ստուգումների ժամանակ արձանագրվել են թերություններ, որոնք բնորոշ են համայնքների մեծամասնությանը, մասնավորապես՝ մարզի 100 համայնք չունի գլխավոր հատակագիծ, համայնքներում չի վարվում քաղաքաշինական կադաստր, համայնքները չունեն քաղաքաշինական կանոնադրություն, շինարարության թույլտվությունները սահմանված ժամկետներում չեն ներկայացվում իրավասու մարմիններին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքներում պատշաճ չեն ապահովվում շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժ խմբերի համար: Շրջաբերական գրությունով առաջարկվել է համայնքների ղեկավարներին հատուկ ուշադրություն դարձնել և հսկողության տակ պահել վերոհիշյալ խնդիրը:
-Նպատակահարմար է մարզի քաղաքային համայնքներում կազմավորել քաղաքաշինական խորհուրդներ, որոնց կազմում կընդգրկվեն մարզպետարանի քաղաքաշինության վարչության համապատասխան ներկայացուցիչները, համայնքներում նախատեսվող կառուցապատման առավել օպտիմալ լուծումներ և տարբերակներ գտնելու համար: Համայնքների քաղաքաշինական ոլորտով զբաղվող համապատասխան մասնագետների հետ եռամսյակը մեկ կատարել շրջայց ինքնակամ շինարարական աշխատանքների հայտնաբերման և կանխման նպատակով: Լոռու մարզպետի հանձնարարականով վարչության աշխատակիցների կողմից այցեր և ուսումնասիրություններ են իրականացվել՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում հողհատկացումների և կառուցվող շինությունների օրինականությունը ստուգելու նպատակով: Հայտնաբերվել և կասեցվել է մեկ ինքնակամ շինություն Մղարթ համայնքի վարչական տարածքում, որի համար համայնքի ղեկավարին առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցառում:Վարչության կողմից պարբերաբար կատարվել են ուսումնասիրություններ պետբյուջեից Լոռու մարզպետարանին հատկացված միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի և որակի, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման համար,-ասաց զեկուցողը:
Ա. Ջանազյանի տեղեկացմամբ՝ 2017թ.շինարարական ծրագրերի ուղղություններն են՝
• բազմաբնակարանների բնակարանային ֆոնդի վերականգնում, բակերի բարեկարգում, կոմունալ ենթակառուցվածքների վերանորոգում:
• Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցում, սեյսմակայունության բարձրացում և վերանորոգում:
• Մշակութային օբյեկտների շենքերի կառուցում և վերանորոգում:
• Գյուղական համայնքներում առողջապահական օբյեկտների կառուցում և վերանորոգում :
Տրանսպորտ: Մարզում գործում է 62 ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղի: Այդ երթուղիների սպասարկումը մրցութային կարգով իրականացնում է 14 կազմակերպություն: Մարզում գործում է «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրի-Այրում հատվածը՝ 12 կայարանով: Ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացվում են Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքներում: Ուղևորափոխադրում չի իրականացվում Լոռու մարզի 6 համայնքում (Դաշտադեմ, Հովնանաձոր, Քարաբերդ, Կաճաճկուտ, Ծաղկաշատ, Ձորագյուղ):
Ճանապարհաշինություն: Լոռու մարզում ավտոմոբիլային ճանապարհների ցանցը կազմում է 891.1 կմ, այդ թվում, ըստ նշանակության՝ միջպետական՝ 218.9 կմ, հանրապետական՝ 264.3 կմ, մարզային (տեղական)՝ 407.9 կմ: Մարզում առկա է 175 կամուրջ և կամրջային անցում, 5՝ ավտոմոբիլային թունել: 2016թ. մարզում ճանապարհաշի¬նու¬թյան բնագավառում նախատեսվել է իրականացնել 16630.0 մլն դրամի, սակայն բոլոր աղբյուրներով փաստացի կատարվել է 3963.0 մլն դրամի աշխատանք:
1. Ավարտվել և շահագործման են հանձնվել Ագարակ-Օձուն-Մ-6 39.6կմ երկարությամբ ճանապարհահատվածը, ինչպես նաև հարակից գյուղերի հետ կապող և գյուղամիջյան ճանապարհները, ընդհանուր արժեքը` 3500.0 մլն դրամ (80%-ը 2.8 մլրդ դրամ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, 20%-ը՝ 700մլն դրամ, պետական բյուջեի ֆինանսավորմամբ), որից 2016թ.-ին՝ ավարտական փուլում, կատարվել է 230 մլն դրամի աշխատանք: Հանրապետական նշանակության ճանապարհահատվածների վերակառուցման արդյունքում բարելավվել է համայնքների միջև հաղորդակցության մակարդակը, նվազել է տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսը, կրճատվել է հաղորդակցության ժամանակը, ավելի դյուրին է դարձել գյուղատնտեսական մթերքների տեղափոխումը: Ճանապարհահատվածն ունի կարևոր նշանակություն, քանի որ այն հանդիսանում է այլընտրանքային ճանապարհ Մ-6 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար:
2. Պետբյուջեի միջոցներով (պատվիրատու՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն) իրականացված աշխատանքներն են.
• Ավարտվել է Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցի ասֆալտապատումը, արժեքը` 37 մլն դրամ:
• Ավարտվել և շահագործման է հանձնվել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 137+200կմ,141+000 կմ ճանապարհահատվածը, արժեքը` 82.4 մլն դրամ:
• Ընթացքի մեջ են Տաշիր քաղաքի Կրուպսկայա փողոցի կամրջի վերակառուցման աշխատանքները: 2016 թ. կատարվել են 22 մլն դրամի աշխատանքներ, 2017 թ. աշխատանքներ իրականացնելու համար բյուջեով նախատեսվել է 24 մլն դրամ:
3. Մարզպետարանին հատկացված միջոցներով իրականացվել են մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում` 75 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից ձմեռային պահպանման համար՝ 30 մլն դրամ, ընթացիկ պահպանման համար՝ 45 մլն դրամ:
4. Կառավարության որոշումով 16 մլն դրամ է հատկացվել Ալավերդի, Շահումյան, Եղեգնուտ, Անտառամուտ, Դեբեդ, Թումանյան համայնքներին հորդառատ անձրևներից և կարկուտից վնասված ճանապարհների վերականգնման համար: Աշխատանքներն ավարտված են:
5. Համայնքային բյուջեի միջոցներով 74 համայնքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, արժեքը` 367.6 մլն դրամ:
6. Ներկայում ընթացքի մեջ են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի առաջին փուլով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 15.8 մլրդ. դրամ: 2016թ. կատարվել են 3 մլրդ դրամի աշխատանքներ: Առաջին փուլով վերականգնվող հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 38.45կմ: Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 52.7 կմ: Փաթեթը հավանության է արժանացել Ասիական զարգացման բանկի կողմից, ներկայում կատարվում են մրցութային գործընթացի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ:
7. «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով նորոգվել և ասֆալտապատվել են Տաշիր համայնքի կենտրոնական հրապարակը և հարակից մայթերը, արժեքը` 133.0 մլն դրամ:
Բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բնագավառ: Լոռու մարզում առկա է 1736 բազմաբնակարան շենք՝ 38557 բնակարանով, որոնց կառավարումն իրականացվում է համատիրությունների և համայնքի ղեկավարների միջոցով (համատիրություններ գործում են միայն Վանաձոր քաղաքում, դրանք թվով 62-ն են):
Անդրադառնալով ոլորտում արձանագրված թերություններին՝ վարչության պետն առանձնացրեց համատիրությունների ոչ արդյունավետ աշխատանքը, աղբահանության ոլորտում առկա թերությունները, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի մաշվածությունը և այլն:
- Համատիրությունների գործունեությունն արդյունավետ դարձնելու համար նախատեսում ենք ապահովել մեր ներկայացուցչի մասնակցությունը համատիրության տարեկան հաշվետվությանը, բազմաբնակարան շենքերի բնակիչներին տարբեր տեղեկատվական միջոցներով իրազեկել իրենց իրավունքների, պարտականությունների մասին, ինչը կբարձրացնի նրանց հետևողականությունը համատիրությունների գործունեության նկատմամբ և կնպաստի համատիրությունների նպատակային, արդյունավետ, թափանցիկ աշխատանքին՝ հնարավորինս կատարելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում առկա խնդիրների կարգավորումը կնպաստի բնակարանային ֆոնդի պատշաճ շահագործմանն ու պահպանմանը և բնակչության կենցաղի, բարեկեցության մակարդակի բարձրացմանը,- նշեց զեկուցողը:
Աղբահանություն: Մարզում համակարգված աղբահանություն իրականացվում է հիմնականում քաղաքային համայնքներում: Գյուղական համայնքներում հատուկ աղբամաններ չեն նախատեսվում, աղբահանությունը կատարվում է լոկալ ձևով, չկան պահանջվող նորմերին համապատասխան աղբավայրեր, չկան նաև աղբավայրերից կեղտաջրերի ֆիլտրացման համակարգեր (բացառությամբ Ալավերդի քաղաքի):
-Աղբահանության գործընթացը վերահսկելու և պատշաճ մակարդակի հասցնելու նպատակով նախատեսում ենք ժամանակ առ ժամանակ մարզի գյուղական համայնքներ գործուղել քաղաքաշինության և ֆինանսական վարչության մեր մասնագետներին՝ համայնքների ղեկավարների հետ քննարկելու և աղբահանության առավել արդյունավետ տարբերակներ գտնելու համար,-ասաց նա:
Նշվեց նաև,որ «Կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգը», որն իրականացվում է Հայ-Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում, որպես Գերմանական զարգացման բանկի (KFW-ի) աջակցություն՝ ուղղված կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգի (ԿԿԹՀԿ) ստեղծմանը, 2017թ.-ից գործնական հարթության վրա է: 2017թ. նախատեսվում է վարկային և դրամաշնորհային պայմանագրերի կնքում, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ և փորձաքննության հաստատում, ենթակառուցվածքների ստեղծում:
Նախնական կանխատեսմամբ 2019-2020 թվականներին Վանաձորը կունենա ժամանակակից աղբահանման և սանիտարական մաքրման մեքենաներ ու սարքավորումներ, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան տեսակավորող աղբահավաք տարողություններ: Դրան զուգահեռ կսկսվի նոր աղբավայրի շինարարության և ենթակառույցների ստեղծման աշխատանքները:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց կենցաղային աղբահանության վարձավճարների տվյալները հետևյալն են. 2016թ.նախատեսված էր գանձել 175. 4 մլն դրամ գումար, փաստացի գանձվել է 191 մլն դրամ (այն կազմում է նախատեսված գումարի 108,9 տոկոսը և 21.2 տոկոսով գերազանցում է 2015թ. ցուցանիշը):
Ջրամատակարարում և ջրահեռացում: 2017 թ. հունվարից «Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձել է Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարվա համար: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արևմուտք» տարածաշրջանի Լոռի տեղամասը Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (ՀԵԾ-ի) 3-րդ փուլի շրջանակներում 2017թ.-ին նախատեսում է իրականացնել ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Ըստ համընդհանուր ծրագրի ղեկավար Բերնարդ Ֆիշերի կողմից ներկայացված նախնական հաշվետվության, 2017թ. սեպտեմբեր ամսվանից կմեկնարկեն 8-րդ ճնշումանյին գոտու եւ Վանաձոր համայնքի օղակաձեւ համակարգի շինարարական աշխատանքները՝ ակնկալվող գումարը կկազմի՝ 3.2-ից 3.3 մլն եվրո, շինարարության ժամանակահատվածը 15-16 ամիս:
Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհաշինական ծրագրի և (ՀԵԾ)-ի միջև համագործակցության արդյունքում հավանական է, որ Վանաձոր համայնքի օղակաձև համակարգի շինարարական աշխատանքները սկսվեն ավելի վաղ՝ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում:
Ջրամատակարարումը 2016թ. մարզում իրականացվել է «Հայջրմուղկոյուղի» և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունների միջոցով և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը սպասարկում է 38, «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն՝ 16 համայնք: Սեփական ջրամատակարարման համակարգ ունեցող համայնքները 56-ն են(Լորուտ, Աթան, Ահնիձոր, Շամուտ, Քարինջ համայնքները խոշորացման արդյունքում միավորվել են Թումանյան քաղաքի հետ):
Լոռու մարզում Հայ-Գերմանական համագործակցության շրջանակներում KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքներ: Ջրահեռացման ոլորտի միջոցառումների շնորհիվ զգալիորեն բարելավվել է իրավիճակը ջրահեռացման սեկտորում:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-Ի սպասարկման տարածքում՝ Վանաձոր քաղաքում 2011-2015թթ. KFW Գերմանական վարկային ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվել են խմելու ջրի մատակարարման բարելավման աշխատանքներ՝ մոտ 9.8 մլն եվրո արժեքով:
2016թ. մարզում ջրամատակարարման բնագավառում նախատեսվել և իրականացվել են 606.4մլն դրամի աշխատանքներ: «Հայ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-Ի ֆինանսավորմամբ 2016թ. իրականացվել է Ախթալա քաղաքի նախկին հիվանդանոցի հարևանությամբ անցնող կոյուղագծի հիմանորոգում(2մլն դրամ):
Գազամատակարարում: Լոռու մարզի՝ 107 համայնքների 8 քաղաքային և 99 գյուղական, բաշխված են 5 տարածաշրջանների մեջ: Հունավրի 1-ի դրությամբ մարզում առկա է գազաֆիկացված 83 (77.5%) և չգազաֆիկացված 24 (22.5%) համայնք: Հունվարի 1-ի դրությամբ Լոռու ԳԳ մասնաճյուղի սպասարկման տարածքում գազամատակարարումը վերականգնված և նոր գազաֆիկացված բնակավայրերում առկա է թվով 64549 բաժանորդ, 30018 բնակարան և 34531 առանձնատուն, որից թվով 30595-ը Վանաձոր քաղաքում: 2016թ. ընթացքում բաժանորդների թվաքանակը աճել է 431-ով, այդ թվում՝ 241 բնակարան և 190 առանձնատուն: Հաշվետու ժամանահատվածում ոչ պետական միջոցներով մարզում իրականացվել են 133.3 մլն. դրամ ընդհանուր արժեքով գազամատակարարման աշխատանքներ:
Էներգամատակարարում: ՀՀ Լոռու մարզում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացնում է «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղը, որի սպասարկման տարածքի բնակավայրերում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա է շուրջ 95 251 բաժանորդ: 2016թ.-ի ընթացքում «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի կողմից մարզում իրացվել է 178896.8 հազ. կՎտժ էլ.էներգիա, որից 114363.7 հազ. կՎտժ-ը բնակչության կողմից, ինչի համար անհրաժեշտ էր գանձել 79.4 մլն դրամ, փաստացի գանձվել է 79.3 մլն դրամ, (99.8տոկոս): Հաշվետու ժամանահատվածում ոչ պետական միջոցներով մարզում իրականացվել են էլեկտրամատակարարման աշխատանքներ՝ 298.4 մլն դրամ, որից «ՀԷՑ» ՓԲԸ կողմից կատարվել է շուրջ 228.9 մլն դրամի ներդրում: Թվով 22 համայնքապետարանների ֆինանսավորմամբ (69.5 մլն դրամ) իրականացվել են լուսավորության համակարգերի կառուցման և բարելավման աշխատանքներ:
ԿԱՊ: Լոռու մարզում բջջային հեռախոսակապի ծառայություններ են մատուցում երեք օպերատորներ` «ԱրմենՏել», «Ղ-ՏԵԼԵԿՈՄ» և «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ները: «Ար¬մեն¬¬Տել» ՓԲԸ Լոռու մարզում տեղակայված ավտոմատ հեռախոսակայանների միջոցով մա¬տու¬¬ցում է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ֆիքսված հեռախոսակապի պա¬հան¬¬ջար¬կը բավարարված է` կայանների ընդհանուր ունա¬կու¬թ¬յունը կազմում է 47,680 հեռա¬խո¬սա¬հա¬մար, ներկայում բաժանորդների քանակը` 28 հազար (CDMA ռադիոկապի բազային կա¬յաններ տեղադրված են Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքնե¬րում, ընդհա¬նուր ունա¬կությունը` 23,100 հեռախոսահամար, բաժանորդների քանակը` 3.400):
Վարչության աշխատանքը գնահատելով բավարար՝ մարզպետը նաև մի շարք հանձնարարականներ տվեց. ընթացիկ տարում խստորեն վերահսկել համայնքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերում համայնքների կողմից կատարվելիք ներդրումային հնարավորությունները, հետևողական լինել համայնքների կողմից շինարարական թույլտվությունների և ավարտական ակտերի ստորագրմանը, հետևողական լինել վարչական և տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների և թերացումների վերացման հարցում, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել Մ6 միջպետական ճանապարհի կառուցումը, համայնքներում իրականացվող աղբահանությունը, համատիրությունների գործունեությունը, ճիշտ համագործակցել ենթակառուցվածքները սպասարկող կառույցների հետ և հաճախակի լինել համայնքներում:
Ներկաները ևս հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18