Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

14.11.2017

 Այսօր Լոու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում՝ Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Շնող, Օձուն, Մեծավան, Սարչապետ միավորված համայնքների, ինչպես նաև Մարգահովիտ և Շիրակամուտ համայնքների ընտրված ղեկավարներին:
Մարզի ղեկավարը, շնորհավորելով նրանց ժողովրդի վստահությանն արժանանալու և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթեց աշխատանքային հաջողություններ և համայնքների բնակչությանը արժանավայել ծառայելու կամք, հաստատակամություն և կարողություններ: Նա նշեց, որ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված համայնքների առջև ծառացած խնդիրները շատ են և դրանք հնարավոր է լուծել միայն համառ աշխատանքի միջոցով: Նա իր խոսքում հատկապես կարևորեց միջազգային և տեղական ներդրումների ներգրավման, համայնքային բյուջեները խելամիտ տնօրինելու, սեփական եկմուտների հավաքագրումը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը:
-Համայնքի ղեկավար ընտրվելով՝ դուք արժանացել եք բնակիչների վստահությանը, ուստի պարտավոր եք անմնացորդ ծառայել նրանց: Հորդորում եմ հաճախակի լինել բնակավայրերում, հաղորդակից դառնալ բնակիչների խնդիրներին և կարևոր որոշումներ կայացնելուց առաջ՝ հանրային քննարկումներ կազմակերպել,-ասաց մարզպետը:
Նա տեղեկացրեց, որ մարզի 113 համայնքներից խոշորացման գործընթացի իրականացման արդյունքում ներկայում մարզում առկա է 56 համայնք: Գործընթացը կշարունակվի նաև հաջորդ տարի և արդեն հաջորդ տարեվերջին համայնքների թիվը կլինի 20-25:
Համայնքների ղեկավարներին տրվեցին նաև մեթոդական ցուցումներ իրենց գործառույթների հետ կապված՝ մասնավորապես հանձնման-ընդունման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակադրությամբ: Մարզի ղեկավարը պահանջեց աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի այս ընթացքում համայնքների բնակիչները չտուժեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին համայնքներիի ղեկավարներ են ընտրվել.
Ալավերդու (ք.Ալավերդի, գ.Ակներ, գ.Աքորի, գ.Ծաղկաշատ, գ.Կաճաճկուտ, գ.Հաղպատ, գ. Ջիլիզա)՝ Սասուն Խեչումյանը,
Ախթալայի (ք.Ախթալա, գ.Ախթալա, բն.Առողջարանին կից, բն.Բենդիկ, գ.Ճոճկան, գ.Մեծ Այրում, գ.Նեղոց, ք.Շամլուղ, գ.Փոքր Այրում)՝ Արկադի Թամազյանը,
Գյուլագարակի (գ.Գյուլագարակ, գ.Ամրակից, գ.Գարգառ, գ.Կուրթան, գ.Հոբարձի, գ.Պուշկինո, գ.Վարդաբլուր)՝ Մհեր Գևորգյան,
Լոռի Բերդի (գ. Լոռի Բերդ, գ.Ագարակ, գ.Բովաձոր, գ.Լեջան, գ.Կողես, գ.Հովնանաձոր, գ.Յաղդան, գ.Սվերդլով, գ.Ուռուտ)՝ Արայիկ Ներսիսյան,
Մեծավանի (գ.Մեծավան, գ.Ձյունաշող, գ.Միխայլովկա, գ.Պաղաղբյուր)՝ Սերյոժա Վարդանյանը, Շնողի (գ.Շնող, գ. Թեղուտ, գ. Քարկոփ)՝ Դավիթ Ղումաշյանը,
Սարչապետի (գ.Սարչապետ, գ.Ապավեն, գ.Արծնի, գ.Ձորամուտ, գ.Գոգավան, գ.Պետրովկա, գ.Պրիվոլնոյե, գ.Նորաշեն)՝ Բորիս Բարոյանը,
Ստեփանավանի (ք.Ստեփանավան, բն. Արմանիս, գ.Կաթնաղբյուր, գ.Ուրասար)՝ Միքայել Ղարաքեշիշյանը, Տաշիրի (ք.Տաշիր, գ.Բլագոդարնոյե, գ.Դաշտադեմ, գ.Լեռնահովիտ, գ.Կաթնառատ, գ.Մեդովկա, բն. Կրուգլայա շիշկա, գ.Մեղվահովիտ, գ.Նորամուտ, գ.Նովոսելցովո, գ.Սարատովկա, գ.Գետավան)՝ Էդգար Արշակյանը,
Օձունի (գ.Օձուն, բն.Ամոջ, գ.Այգեհատ, գ.Արդվի, գ.Արևածագ, գ.Ծաթեր, գ.Կարմիր Աղեկ) Արսեն Տիտանյանը: Մարգահովտում համայնքի ղեկավար է վերընտրվել Սամվել Անանյանը, Շիրակամուտում համայնքի ղեկավար է դարձել Աշոտ Երանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17