Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի պարգևատրումները` սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

15.11.2017

 Սոցիալական աշխատողի միամսյակի առիթով Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ այսօր Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն այցելեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նրանք ծանոթացան կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, զրուցեցին շենքում գործող հիմնարկությունների աշխատակիցների հետ:
Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ՝ բարեխիղճ աշխատանքի համար մարզպետը շնորհակալագիր հանձնեց Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Կյուրեղյանին, Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Հերմինե Գևորգյանին, Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ժորա Գրիգորյանին:
Ապա մարզի ղեկավարն այցելեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վանաձորի «Փոքրիկ իշխան» կենտրոն, ուր նույն առրթով ջանադիր աշխատանքի համար շնորհակալագիր հանձնեց կենտրոնի հոգեբան Մելինե Չատինյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09