Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 21-րդ ամյակի կապակցությամբ

10.11.2017

 Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 21-րդ ամյակի առթիվ:
Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ մեր նորանկախ երկրում դրվեցին տեղական ժողովրդավարության հիմքերը։
Ամեն մի նոր համակարգ, մանավանդ պետականաշինության գործընթացում և, նամանավանդ, այնպիսին, որը ողջ երկրի բնակչության շահերին ուղղորդված բարեփոխումների ուղիներ է նախանշում, մեծ ջանքեր, փորձությունների բովով անցնելու կամք և նորիմացություններ է պահանջում: Մենք, միասին, երկու տասնամյակում հաջողությամբ անցանք այդ փորձաշրջանը և տեղական ինքնակառավարման մարմինների կայացումն ու կայունացումն իրականացնելով, այս տարի, ևս մեկ առաջընթաց քայլ կատարեցինք՝ ընտրելով խոշորացված համայնքների կառավարման մարմինների ղեկավարներ ու ավագանիների անդամներ, որոնք առավել մեծ պատասխանատվությամբ ու ջանադրորեն պետք է լծվեն գործի՝ հանուն մեր քաղաքների և գյուղերի զարգացման:
Ուստի, առաջին հերթին շնորհավորում եմ Լոռու մարզի խոշորացված համայնքների նորընտիր ղեկավարներին ու ավագանիների անդամներին՝ ժողովրդի վստահությանն արժանանալու առթիվ, մաղթում եմ նրանց աշխատանքային հաջող մեկնարկ և գործունեության անխոտոր ընթացք: Համոզված եմ, որ տեղական ինքնակառավարման մեր հարուստ փորձն ավելի ծանրակշիռ արդյունքներ է տալու խոշորացված համայնքների լինելությամբ՝ զորավիգ ունենալով կառավարության բարեփոխումների նորանոր ծրագրերն ու հետևողական ուշադրությունը՝ նպատակաուղղված համայնքների զարգացմանը:
Լոռու մարզում, վերջին տարիներին, հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, նկատելի աշխատանքեր են կատարվել: Իրականացվել են ճանապարհաշինական և ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր, զգալի ջանքեր են գործադրվել գյուղական համայնքների, դրանց տնտեսական հնարավորությունների զարգացման, գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ուղղություններով, շարունակվում են կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ներդրումները, կառուցվում և արդիականացվում են բուժհաստատությունները` ավելացնելով որակյալ բուժծառայություններ ստանալու հնարավորությունները:
Այդ ձեռքբերումները պահպանելով, էլ ավելի շրջահայաց և արդյունավետ գործունեություն ապահովելը ոչ միայն մեր պատվի և արժանապատվության խնդիրն է, այլև հայրենիքը հզորացնելու և մեր ժողովրդի բարեկեցության զարգացումն ապահովելու նվիրական պարտքն ու պատասխանատվությունը:
Կրկին շնորհավորում եմ 21-ամյակի առթիվ, մաղթում` նորանոր նվաճումներ հանուն մեր հայրենիքի հզորացման, մեր մարզի և նրա համայնքների զարգացման և յուրաքանչյուր օջախի շենացման:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17