Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արամ Ղազարյանի նոյեմբերի 22-ի աշխատանքային շրջայցն ավարտվել է Գուգարք բնակավայրում՝ քաղաքացիների հետ հանդիպմամբ, որին մասնակցել են նաև ԼՂՀ-ից տեղահանված և Գուգարքում բնակություն հաստատված քաղաքացիներ: Ներկա են եղել նաև տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներ, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, բնակավայրի վարչական ղեկավար Հայկանուշ Սարգսյանը:
ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում կայացված որոշմամբ գումար է հատկացվել Լոռու մարզում մի շարք շինարարական և նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար ևս. • Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգում՝ 164 մլն 500 հազար դրամ, • Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածի հիմնանորոգում՝ 1 մլրդ 027 մլն 671.8 հազար դրամ,
ՀՀ կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների հետ կապված՝ նոյեմբերի 22-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը:

Մարզպետ Արամ Ղազարյանը շրջայց է իրականացրել Վանաձոր համայնքում 22.11.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 22-ին շրջայց է կատարել Վանաձոր համայնքում՝ դիտարկելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական բյուջեով կապիտալ ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։ Մարզի ղեկավարին ուղեկցել են տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներ, Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Բոլոր խնդիրները հետևողականորեն լուծում կստանան. Լոռու մարզպետ 22.11.2024
Արամ Ղազարյանի աշխատանքային շրջայցի հաջորդ կանգառը՝ պաշտոնյաների ուղեկցությամբ, Դարպաս բնակավայրում էր: Այստեղ մարզի ղեկավարին են ներկայացվել 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված ներհամայնքային փողոցները՝ 1 կմ 350 մ ընդհանուր երկարությամբ և 6000 քառ մ տարածքով։ Ծրագրային արժեքը կազմում է 68 մլն դրամ : Աշխատանքներն ավարտված են։ Արամ Ղազարյանն այստեղ ևս հանդիպել է բնակիչների հետ՝ ներկայացնելով նրանց պետություն-համայնք համատեղ ներդրմամբ բնակավայրում իրականացվող ծրագրերը և կարևորելով կատարված աշխատանքների նկատմամբ խնամք և հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:




