Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանը և Ազգային սոցիալական բնակարանայաին ասոցիացիան կհամագործակցեն «էներգախնայությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով

09.04.2018

 Լոռու մարզպետարանի և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց համագործակցության համաձայնագիր՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով:
Համաձայնագիրը ստորագրեցին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը: Արարողությանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Ինչպես ներկայացվեց, ծրագրի նպատակն է՝ մարզի համայնքներում բարձրացնել էներգախնայողության, էներգետիկ արդյունավետության մակարդակը՝ փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով՝ հաշվի առնելով հատկապես համայնքների խոշորացման գործընթացից հետո նմանատիպ ծրագրերի կարևորությունը:
Ըստ համաձայնագրի, Լոռու մարզպետարանը պարտավորվել է աջակցել ծրագրի շրջանակներում նախատեսվող, էներգետիկ արդյունավետության բարելավման ուղղությամբ հանրային իրազեկման քարոզարշավներին՝ ուղղված մասնավորապես ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին, աջակցել համայնքների ներգրավմանը, մարզում գործընկեր կառույցների հետ համագործակցության ձևավորմանը և այլն: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:
Ա. Դարբինյանը, ողջունելով կազմակերպության նախաձեռնությունը, մարզի ղեկավարի անունից ևս պատրաստակամություն հայտնեց, ըստ ամենայնի, աջակցելու ծրագրի լիարժեք իրականացմանը:
Ա. Նիազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին և մարզպետարանին՝ պատրաստակամություն ցուցաբերելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36