Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժինն իր այս տարվա սուբսիդային ծրագրի՝ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ծառայություններ տրամադրող մասնագետների, ինչպես նաև որդեգրող, որդեգրել ցանկացող ընտանիքների և խնամատար ընտանիքների անդամների խնամակալության և հոգաբարձության մարմինների, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետների համար ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում», շրջանակներում մշակել է երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող նախնական նույնականացման ցուցանիշեր:

Հարգանքի տուրք ոճիրի նահատակներին 27.10.2016
17 տարի է անցել այն դժնդակ օրից, երբ Ազգային ժողովում մի խումբ ստահակների դավադրության զոհ դարձան պետական ու քաղաքական անվանի գործիչներ` երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ևս 6 քաղաքական գործիչ:

Քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները 26.10.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հոկտեմբերի 25-ին ընդունեց Գերմանիայի դաշնային հանրապետությունից ժամանած պաշտոնյաների, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալոիզ Ռայները, Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավարի տեղակալ Վիլլի Քիլլինգերը, երկրամասի մի շարք համայնքի ղեկավարներ, Ռեգեն-Վանաձոր համագործակցության պատասխանատուներ Հերբերթ Ուննաշը և Սուսանե Վագները: Պատվիրակությանն ուղեկցում էր «Համայնքային զարգացում հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Կաթրին Շաֆերը և GIZ-ի ծրագրերի համակարգող Անժելա Սաղաթելյանը:

Անցկացվեց զորակոչային հանձնաժողովի նիստ 25.10.2016
Հոկտեմբերի 25-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարները, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:

Հայաստանում քարտեզագրվել է ավելի քան 200 կառույցների տվյալներ ընդգրկող շտեմարան ու տվյալների բազա 25.10.2016
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը շուրջ 17 տարի ծառայություններ է մատուցում 3-18 տարեկան՝ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին: Գուծունեության ընթացքում կենտրոնը ծառայություններ է մատուցել ավելի քան 4500 երեխայի և ապաստանել ճգնաժամի իրավիճակում գտնվող ավելի քան 2000 երեխայի: