Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

12.10.2017

 Հոկտեմբերի 11-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Ն. Սարգսյանը, նշելով, որ հատուկ դպրոցների փակման կապակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների դպրոցներ հաճախելու, նրանց տնային ուսուցումը պատշաճ կազմակերպելու հետ կապված մի շարք դժվարություններ են առաջացել, հանձնաժողովի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին առաջարկեց համագործակցել ծագած խնդիրները հաղթահարելու նպատակով:
Հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ կառավարության 28.09.2017թ. նիստի N 41 արձանագրային որոշմամբ հաստատված Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրի և ՀՀ կառավարության 07.09.2017թ. նիստի N 38 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգի մասին:
Նա նշեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտ¬պա¬նությանը և սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների իրականացումը` հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակեր¬պությունների բազմակողմանի ներգրավվածության միջոցով: Խնդիրներն են` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիա¬լական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը, բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը, հաշմանդամության սահմանման գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների ներդրումը, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը, կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը, նրանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում և այլն:
Անդրադառնալով հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին՝ Վ. Ջաղինյանը նշեց, որ այն մշակվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան և նախանշում է հաշմանդամային uպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները՝ 2018-ից մինչև 2024 թվականն ընկած ժամանակամիջոցում:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը ներկայացրեց 2017թ. օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորում ՀՀ Նա¬խա¬գահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» հանրապետական մրցույթում Լոռու մարզի հավաքականի հաղթական մասնակցությունը: Ն. Սարգսյանը, շնորհավորելով մարզիկներին և շնորհակալություն հայտնելով մարզի պատիվը բարձր պահելու համար, նրանց մարզպետի շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց:
Հաշմանդամի սայլակների և Անկախ պետություն¬ների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման գործընթացի կազմակերպման և մարզի պրոթեզավորման ենթակա անձանց շրջանում իրականացված աշխատանքները ներկայացրեց «Երուսաղեմի սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ժակլին Հեքիմյանը: Նա նշեց, որ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում՝ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, սեղմիրաններ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտներ, օրթոպեդիկ կոշիկներ, պրոթեզի կոշիկներ, կրծքագեղձի պրոթեզներ, գուլպաներ, ձեռնոցներ, սիլիկոնե գուլպաներ, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր, հաշմանդամի սայլակներ և այլն: Պարբերաբար նորացվում են տրամադրվող պարագաների տեխնիկական նկարագրերը, վերանայվում են նաև տրամադրման մեխանիզմները, նախատեսվում է պիլոտ ծրագրով հաշմանդամի սայլակը և 30-ից բարձր տարիքի անձանց և տարիքային կենսաթոշակառուներին տրամադրվող լսողական սարքերը ևս տրամադրել հավաստագրի միջոցով` հնարավորություն ընձեռելով անձին ձեռք բերել իր կարիքին առավել հարմար սայլակ կամ լսողական սարք:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր, եղան հայտարարություններ, իսկ վերջում ներկաները դիտեցին «Զսպաշապիկի փոխարեն՝ արտթերապիա» տեսաֆիլմը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13