Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առավել սերտ համագործակցության սկիզբը դրված է՝ մեծ հավատով, որ մոտ ապագայում տնտեսապես հզոր մարզ ունենալու տեսլականը իրականություն կդառնա

13.10.2017

 Հոկտեմբերի 12-ին մարզի գործարարների, արտադրողների, արդյունաբերողների հետ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանդիպման նպատակը մարզի տնտեսվարողների հետ առավել սերտ համագործակցության հաստատումն էր, մարզպետարան-տնտեսվարող համագործակցությունն առավել բարձր մակարդակի բերելը:
-Տնտեսապես զարգացած մարզ ունենալու համար մեզ նախ և առաջ անհրաժեշտ է մեր տնտեսվարողների աջակցությունը, առանց որի, մեր նպատակները իրականացնել չենք կարող: Մինչ այս ձևաչափով հանդիպման կազմակերպումը մարզի գործարարների և տնտեսվարողների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներ բազմիցս ենք ունեցել՝ փորձելով հասկանալ, թե մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող ինչ գործոններ կան: Հնարավորինս փորձել ենք հարթել այդ խնդիրները՝ կապող օղակ հանդիսանալով կառավարության և գործարարի միջև,-իր խոսքում նշեց մարզպետ Ա. Նալբանդյանը՝ վստահեցնելով, որ վճռական է տրամադրված:
-Տնտեսապես զարգացած ու հզոր մարզ ունենալու մեր նպատակի իրականացման ճանապարհն ուզում եմ անցնենք միասին, առայժմ այս կազմով՝ հուսալով, որ մեր շարքերը գնալով առավել ստվար կդառնան,-համոզմունք հայտնեց մարզի ղեկավարը: Նա իր խոսքում նշեց, որ մարզպետարանը արտաքին համագործակցության հարցում լուրջ հաջողություններ ունի, սակայն այսուհետ արտաքին հարաբերություններում շեշտադրումը դրվելու է հատկապես տնտեսական համագործակցության վրա. սա նաև համագործակցող երկրների ցանկությունն է: Նա տնտեսվարողներին առաջարկեց բիզնեսի ներկայացման բարձրորակ շնորհանդեսներ պատարաստել, որը հնարավոր կլինի ներկայացնել արտասահմանյան գործընկերներին, շահագրգիռ անձանց՝ համագործակցության շրջանակներն ընդլայնելու, արտահանման շուկաներ գտնելու, մարզ այլ ներդրումներ ներգրավելու նպատակով: Այս հարցում նրանց աջակցելու պատրաստակամություն հայտնեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:
Գործարարներն, իրենց հերթին ողջունելով նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնեցին գործակցել:
Այսպիսով՝ առավել սերտ համագործակցության սկիզբը դրված է՝ մեծ հավատով, որ մոտ ապագայում տնտեսապես հզոր մարզ ունենալու տեսլականն իրականություն կդառնա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59