Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նավթի և գազի որոնողական աշխատանքներ Լոռիում

11.10.2017

 Դեռևս խորհրդային տարիներին, նաև հետագայում, ՀՀ հյուսիսային տարածաշրջաններում կատարվել են նավթի և գազի պաշարների որոնողահետազոտական աշխատանքներ, որոնք ժամանակավորապես ընդհատվել էին:
Եվ ահա «Հայկական նավթի և գազի ընկրություն» ՍՊԸ-ի պատվերով «Գեոիմպուլս» ՍՊԸ-ի կողմից կազմվել է նավթի և գազի երկրաբանական որոնողական աշխատանքների նոր ծրագիր: Այս կապակցությամբ հոկտեմբերի 10-ին «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հրավերով հանրային լսում-խորհրդակցություն անցկացվեց նաև Լոռու մարզպետարանում: Մասնակցում էին Սպիտակի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջանների 25 համայնքների ղեկավարներ, մարզպետարանի բնապահպանության բաժնի աշխատողներ:
Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Կարևորելով ընկերության կողմից ձեռնարկվելիք ընդերքահետազոտական աշխատանքների հեռանկարային նշանակությունը՝ նա համայնքների ղեկավարներին հորդորեց մտքերի անկաշկանդ փոխանակման պայմաններում քննարկել և ներկայացնել կարծիքներ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Մանվել Հարությունյանն ու Էրիկ Անանյանը ներկայացրին մանրամասն տեղեկատվություն իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, նշելով, որ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում իրականացվելիք ծրագրի նպատակն է գնահատել ընդերքում նավթագազաբերության պաշարները: Տեղեկացվեց, որ հետազոտությունների ներկա փուլում հորատանցման որևէ աշխատանք չի տարվելու և ընդամենն անհրաժեշտ է համայնքների ղեկավարների գրավոր համաձայնությունը՝ իրենց տարածքներում ուսումնասիրություն կատարելու համար: Հանրային լսման ավարտին ներկա բոլոր համայնքապետերը տվեցին իրենց համաձայնությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53