Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 16.02.2017

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Փետրվարի 18-ին` ժամը 12:00 կկայանա > ՍՊԸ-ի կողմից կազմակերպված ՀՀ Պետական գնումների սեմինար: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ: Նախապես գրանցվելու և մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 744-300 Գալստյան Անի

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 15.02.2017

Փետրվարի 14-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը,որը վարում էր Լոռու մարզպետ Արթւոր Նալբանդյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վալերի Ջաղինյանը տեղեկատվություն ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին:

Ներկայացվեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությունը

Ներկայացվեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությունը 15.02.2017

Արդեն երրորդ տարին է՝ Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ստորաբաժանումները հադես են գալիս տարեկան հաշվետվություններով: Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաշվետվությամբ էլ ամփոփվեցին մարզպետարանի ստորաբաժանումների 2016թ. աշխատանքային տարեկան հաշվետվությունները: Բաժնի հաշվետվությունը ներկայացվեց «Ֆորտունա» հեռուստաընկերության ստեղծագործական կազմի հետ համատեղ պատրաստված ֆիլմի տեսքով:

Քննարկվեց Լոռու մարզի զարգացման ռազմավարական ծրագիրը

Քննարկվեց Լոռու մարզի զարգացման ռազմավարական ծրագիրը 15.02.2017

Վանաձորի «Էլկանի» ռեստորանային համալիրի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարական ծրագրի ընդլայնված հանրային քննարկում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարողների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և այլոց մասնակցությամբ:

Բազում և Դարպաս համայնքների հաշվետվությունները մարզպետը բավարար գնահատեց

Բազում և Դարպաս համայնքների հաշվետվությունները մարզպետը բավարար գնահատեց 14.02.2017

Բազում և Դարպաս գյուղերը քաղաքամերձ բնակավայրին բնորոշ տնտեսությամբ վերջին 20-25 տարիներին առանձնապես աչքի չեն ընկել ագրոտնտեսվարության առանձնահատկությամբ: Բնակչությունը հիմնականում զբաղմունք է գտել Վանաձորում կամ մայրաքաղաքում, արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Այս է պատճառը, որ մարզի գյուղատնտեսական արտադրության տեսակարար կշռում երկու գյուղերն էլ էական ներդրում չունեն, որ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվություններում սեփական եկամուտների հավաքագրումից ու բյուջեի ծախսային մասը ներկայացնելուց զատ, երկու համայնքների ղեկավարներն առանձնապես ասելիք չունեին:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն 13.02.2017

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35