Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական երրորդ շաբաթօրյակը՝ հոկտեմբերի 21-ին

19.10.2017

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ից կմեկնարկի համապետական երրորդ շաբաթօրյակը:
Կազմակերպչական հարցերի քննարկման առիթով՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովն այսօր անցկացրեց հերթական նիստը՝ մարզի համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նիստը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Մինչ ձյան տեղումները, խնդիր է դրված ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ՝ մարզում, այս տարի մեկ անգամ ևս իրականացնել համընդհանուր շաբաթօրյակ: Շեշտադրումը նախ և առաջ պետք է լինի Վանաձոր քաղաքի, ինչպես նաև մյուս քաղաքային համայնքների, պատմամշակությաին հուշարձանների տարածքների, միջպետական և ներհամայնքային ճանապարհներին մերձ տարածքների վրա: Աշխատանքները պետք է կատարվեն շատ հստակ. յուրաքանչյուր տարածքի համար պետք է լինի պատասխանատու անձ,- իր խոսքում նշեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղեկալ Հովհաննես Թադևոսյանը ներկայացրեց նախորդ օրը ՀՀ տարածաքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացված «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկված հարցերը՝ տեղեկացնելով, որ այս անգամ ևս աշխատանքները խստագույնս վերահսկվելու են, և լինելու են շրջիկ խմբեր, որոնք հետևելու են շաբաթօրյակի ընթացքին: Նա նշեց նաև, որ դժվարանցանելի տարածքներից աղբի տեղափոխման հարցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արտակարգ իրավիճակների նախարարությունն՝ իր մարզային կառույցներով:
-Նախորդ շաբաթօրյակների ընթացքում ակտիվորեն համագործակցել ենք բոլոր կառույցների հետ: Համոզված եմ այս անգամ ևս համագործակցությունը կստացվի: Մեր աշխատանքով պետք է ոգևորենք բնակչությանը,-ասաց մարզպետը:
Նա համայնքների ղեկավարներին առաջարկեց առկա հնարավորությունների սահմաններում, հատկապես՝ խնդրահարույց վայրերում, տեսախցիկներ տեղադրել՝ ապօրինի աղբահանություն կատարող անձանց հայտնաբերելու և տույժի ենթարկելու նպատակով:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք այլ կազմակերպչական հարցեր ևս, տրվեցին հստակ հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00