Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Վանաձորի քաղաքապետարանում

24.10.2017

 Մի շարք հրատապ խնդիրների քննարկման նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Վանաձորի զարգացման հայեցակարգին, մարզկենտրոնում իրականացվելիք ներդրումային ծրագրերին: Մարզի ղեկավարն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, որը  ամենօրյա աշխատանք կտանի համապատասխան կառույցների հետ:

- Վանաձորի զարգացման հայեցակարգը մեզ համար չափազանց կարևոր է, ուստի գործին պետք է լծվենք ամենայն պատասխանատվությամբ,-ասաց մարզպետը:

Նա խստորեն անդրադարձավ նաև մարզկենտրում իրականացվող ամենօրյա աղբահանության և սանմաքրման խնդիրներին՝ պահանջելով առավել հետևողական լինել և վերահսկել նշյալ ծառայությունները մատուցող կազմակերպության աշխատանքը:

Մարզի ղեկավարն անդրադարձավ նաև 2018թ. բյուջեի կազմման գործընթացին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56