Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության աջակցությամբ մարզկետրոնի փողոցներում ասֆալտապատման մակերեսը կազմել է շուրջ 32.500, փոսային նորոգումների մակերեսը՝ 10.000 քառ. մետր

23.10.2017

 Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի և մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացավ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզկենտրոն Վանաձորի փողոցների բարեկարգման նպատակով հատկացված միջոցների շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Կառավարության համապատասխան որոշմամբ Վանաձորի ճանապարհների վերանորոգման համար պետական միջոցներից նախատեսված է եղել հատկացնել 290 մլն դրամ: Մրցույթի արդյունքում շինկազմակերպությունների կողմից առաջարկվող գինը կազմել է 197 մլն դրամ (խնայողությունը 93 մլն դրամ):
Ընդհանուր առմամբ ծրագիրն ավարտական փուլում է: Ներկա դրությամբ աշխատանքներն ավարտված են մարզկենտրոնի 14 փողոցում՝ Լոռվա էստակադա(ասֆալտապատված մակերեսի արժեքը՝ 17 մլն դրամ), Թումանյան փողոց(17,5 մլն դրամ), Վարդանանց, Զ. Անդրանիկի փողոցներ(23,2 մլն), Մյասնիկյան( 28,7 մլն դրամ), Նժդեհի փողոց(10,7մլն.), Զորյան փողոց(9,4 մլն),Հալաբյան, Աղայան(21,9 մլն),Ուսանողական, Շինարարների փողոցներ(20,5), Դեմիճյան(15,9 մլն),Տավրոսի 6-րդ փողոց(2,2 մլն), Ներսիսյան փողոց(3,7 մլն դրամ):
Աշխատանքներն ավարտական փուլում են՝ Երևանյան խճուղի(13 մլն),Շիրակացի (11,7մլն) փողոցներում: Արդյունքում՝ մարզկետրոնի փողոցներում ասֆալտապատման մակերեսը նշյալ ծրագրի շրջանակներում կազմում է շուրջ 32.500 քառ. մետր, իսկ փոսային նորոգումների մակերեսը՝ 10.000 քառ. մետր:
Մարզի ղեկավարը, Վանձորում շրջայցի ընթացքում ծանոթանալով կատարված աշխատանքներին և ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնելով, այնուամենայնիվ, նաև որոշակի թերություններ արձանագրեց՝ խստորեն հանձնարարելով մի քանի օրվա ընթացքում դրանք շտկել:
Պատասխանատուների վստահեցմամբ, ծրագիրն ամբողջությամբ հնարավոր կլինի ավարտել ընդամենը օրեր անց:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17