Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առավել տեսանելի ու թափանցիկ աշխատելաոճ 16.11.2016
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով սկսել է հեռուստառեպորտաժների շարք:

ՏՏ ոլորտը՝ Լոռու մարզ-ՊԱԿԱ համագործակցության գերակա ոլորտ 15.11.2016
Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուրե Ափ (ՊԱԿԱ) ռեգիոնի հետ Լոռու մարզի համագործացությունը սկսվել է դեռևս 1997թ.-ին: Վերջինիս մեծ թափ հաղորդեց հատկապես 2011 թվականին կողմերի միջև կնքված շրջանակային պայմանագիրը, որի շրջանակներում մարզում սկսեցին կարևոր ու տեսանելի ծրագրեր իրականացվել զբոսաշրջության, ֆրանկաֆոնայի և գյուղատնտեսության բնագավառներում:

Նոյեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությամբ մարզպետարանի դահլիճում համատեղ ծրագրերի քննարկման նպատակով հանդիպում տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի(ՎՏԿ) ներկայացուցիչների հետ:
Լոռու մարզպետ.«2017թ.-ին Լոռին հայտարարելու ենք «Սմարթ» մարզ» 14.11.2016
Նոյեմբերի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մեկնարկում է իրազեկման միամսյակը 11.11.2016
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2016թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, տարաբնույթ միջոցառումներ:
Հեռավար դասընթաց Վանաձորի թիվ 4 և Վահագնաձորի դպրոցների 5-րդ դասարանցիների մասնակցությամբ 11.11.2016
Նոյեմբերի 11-ին, հեռահաղորդակցային կապի հաստատման միջոցով հեռավար դասընթացի մասնակից դարձան Վանաձորի թիվ 4 և Վահագնաձորի հիմնական դպրոցների 5-րդ դասարանների աշակերտները: Երկու դպրոցների տնօրինությունների և ուսուցչական կազմի ջանքերով հետաքրքիր և ուսուցողական դաս անցկացվեց մաթեմատիկա առարկայինց: