Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետն այցելել է Լոռու մարզ.  Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի

Վարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի 20.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարը նախ եղել է Ախթալայում, որտեղ այցելել է ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տուն, որը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:

Աշխատանքային խորհրդակցություն 20.03.2017

Մարտի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը և  Լոռու մարզպետը ծանոթացան Մ 6 միջպետական ճանապարհի շինարարության ընթացքին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը և Լոռու մարզպետը ծանոթացան Մ 6 միջպետական ճանապարհի շինարարության ընթացքին 20.03.2017

Հայաստանի Հանրապետությունը Վարստանին կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհի շինարարությունը գարնան գալստյանը զուգահեռ վերսկսվել է: Ճանապարհաշինության ընթացքին հետևելու նպատակով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մասնագետների ուղեկցությամբ շրջեցին շինհրապարակում:

Հրաշակերտ նվեր տաշիրցի մանուկներին

Հրաշակերտ նվեր տաշիրցի մանուկներին 16.03.2017

Հինգ միլիոն դոլար ներդրմամբ նախակրթական 5 հաստատությունների կառուցում Լոռու և Տավուշի մարզերում. այսպիսին էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնությունը: Եվ ահա մի քանի օր առաջ Տաշիր քաղաքում կյանքի կոչվեց աննախադեպ ծրագրի առաջնեկը:

Առավել տեսանելի և թափանցիկ աշխատելաոճ. իրավաբանական բաժին 14.03.2017

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով շարունակում է հեռուստառեպորտաժների շարքը:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը 14.03.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նախարար Տոնոյանը, Լոռու մարզպետ Արթւոր Նալբանդյանի Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացան անձնակազմին, տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 09:09:12