Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործարարների այցը Տեխնոլոգիական կենտրոն

18.12.2017

Մարզի գործարարների ու արդյունաբերողների հետ վերջերս հրավիրված հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը արտասահմանյան գործընկերների, շահագրգիռ անձանց հետ փոխշահավետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու, մարզում ներդրումային հնարավորությունններն առավել ընդլայնելու նպատակով առաջարկեց սերտորեն համագործակցել նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ: Մարզի ղեկավարի առաջարկն, իհարկե, հավանությամբ ընդունվեց գործարարների կողմից և փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանի, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի ու մարզպետարանի մասնագետների հետ մարզի մի խումբ ազդեցիկ տնտեսվարողներ այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացան կենտրոնում գործունեություն ծավալած միավորումների գործունեությանը, ժամանակակից տեխնոլոգիական մտքի զարգացման ուղղությամբ նրանց հնարավորություններին: Շատերի համար հայտնություն էր այն, որ կենտրոնում գործող Հայաստանում ամերիկյան համալսարանի մասնաճյուղում տեխնոլոգիական փորձառության դասեր անցնելու հնարավորություն ունեն արդյունաբերական ձեռնարկությունների երիտասարդ մասնագետները: Այցի պահին այս հնարավորությունից օգտվելու ցանկություն հայտնեց «Բետոն» ՍՊԸ տնօրինությունը, որը պատրաստակամություն հայտնեց ոչ միայն աշխատանքի ընդունել կենտրոնում մասնագիտական որակավորում անցած, ընկերության տեխնոլոգիական գործառույթներին տիրապետող երիտասարդ մասնագետներին, այլև ֆինանսապես փոխհատուցել ուսումնառության ծախսերը:
Տեխնոլոգիական կենտրոն այցելության մյուս շարժառիթը ավելի կոնկրետ նպատակ էր հետապնդում: Հարցն այն է, որ այստեղ պատրաստվում է ինքնատիպ տեսափաթեթ, որում արտացոլվելու են մարզի շուրջ 16 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական հնարավորությունները, արտադրանքի տեսականին, դրանց սպառողական արժանիքները: Երկլեզու (անգլերեն և ռուսերեն) գովազդային տեսափաթեթը, որ ՏԿ-ի նախաձեռնությունն է, խնդիր ունի արտերկրյա շուկայի ներկայացուցիչներին ներկայացնել Լոռու ինքնատիպ արտադրանքը՝ արտերկրի սպառողական շուկայում տեղ գտնելու ակնկալիքով: Գործարարները տեղում ծանոթացան տեսափաթեթի նախնական տարբերակին, արեցին օգտակար առաջարկություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22