Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամփոփվեցին ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության 2016 թ. կատարած աշխատանքները 20.01.2017
Հերթական ամփոփումը Լոռու մարզում էր: Մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների զեկույցներին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, համայնքապետեր և պաշտոնատար այլ անձինք:

Վանաձորում բացվեց Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոց 20.01.2017
Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին նեկա գտնվեցին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, «Յանդեքս. Տաքսի» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, , դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետը 19.01.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ավտոճանապարհի վերակառուցման առաջին փուլի՝ 38,5 կմ երկարությամբ հատվածի աշխատանքների ընթացքին, որոնք սկսվել են 2016 թվականի սեպտեմբերից:
Ներկայացվեց Աուդիտի բաժնի գործունեությունը 19.01.2017
Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ներքին աուդիտի բաժնի կողմից 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ այսօր հանդես եկավ բաժնի պետ Լևոն Բերոյանը: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
Աշխատանքային խորհրդակցություն 17.01.2017
Հունվարի 18-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ կառավարության մի խումբ անդամների աշխատանքային այցը Լոռու մարզ: Դրան էր նվիրված մարզպետ Արթուր Նալբանդյանի հունվարի 16-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցության օրակարգային առաջին հարցը:
Մեկնարկել են Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները. 17.01.2017
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի ու թափանցիկ դարձնելու նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ այս տարի ևս մարզպետարանի վարչություններն ու բաժինները հանդես են գալիս տարեկան հաշվետվություններով: