Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը «Ծիծեռնակ» ճամբարի հյուրն էր

Մարզպետը «Ծիծեռնակ» ճամբարի հյուրն էր 01.08.2017

Հուլիսի 27-ին Լոռու մարզ ժամանեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի դպրոցականների երկրորդ հերթափոխը, ովքեր իրենց ամառային 7-օրյա հանգիստը կանցկացնեն Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Այսօր նրանց տեսակցելու էր գնացել մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանի ուղեկցությամբ:

Համապետական երկրորդ շաբաթօրյակն ավարտվեց. աշխատանքներ են իրականացվել շուրջ 120 տեղամասում

Համապետական երկրորդ շաբաթօրյակն ավարտվեց. աշխատանքներ են իրականացվել շուրջ 120 տեղամասում 31.07.2017

Հուլիսի 29-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մեկնարկեց երկրորդ համապետական շաբաթօրյակը:

Մարզպետը ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին

Մարզպետը ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին 31.07.2017

Այսօր մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ եղավ մարզկենտրոնի շինհրապարակներում՝ ծանոթանալով պետական միջոցներով իրականացվող մարզերի համաչափ զարգացմանը միտված 6-րդ հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքների ընթացքին:

Կգույքագրվեն միջպետական ճանապարհներից մինչև 70 մետր և հանրապետական ճանապարհներից մինրչև 50 մետր շառավղով կառուցված օբյեկտները 28.07.2017

ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ին, թիվ 2404-Ն որոշմամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտներ:

Հանքավան մեկնեց ճամաբարականների երրորդ հերթափոխը

Հանքավան մեկնեց ճամաբարականների երրորդ հերթափոխը 27.07.2017

ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2017 թ. ամառային ճամբարներում իրենց հանգիստ անց են կացնում նաև Լոռու մարզի դպրոցականները: Երեխաների ամառային հանգիստն իրականացվում է երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ(տեսահոլովակ) 27.07.2017

2017 թվականի հուլիսի 29-ին > ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35