Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հունիսի 5-ին տեղի ունեցավ զոհված(մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների(ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային գործերն ուսումնասիրող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Հրավիրյալները վերոնշյալ կատեգորիայի շահառու ունեցող 9 համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներն էին:

Լոռու մարզում ավարտվեցին գարնանացանի աշխատանքները 05.06.2017
Մեծ Պարնին Լոռու մարզի այն առաջատար համայնքներից է, ուր տարեցտարի առաջընթաց ցուցանիշների են հասնում ցանքադաշտերի արդյունավետ օգտագործման առումով: Այս տարի բերքի տակ է դրվել 1350 հեկտար հողատարածք, որը մշակման ենթակա ընդհանուր տարածքի 90 տոկոսն է կազմում (մարզի միջին ցուցանիշը 78 % է): Համայնքի ֆերմերներն արդեն ավարտել են գարնանացանի աշխատանքները: Այստեղ բարձր բերքի ակնկալիքով ավարտվեցին նաև 180 հեկտար կարտոֆիլի ցանքի աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցություն 05.06.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Արտ» բարեգործական ընկերությունը Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցությամբ Լոռու մարզում արդեն երկրորդ տարին իրականացնում է «Հատուցում ազատամարտիկներին» ծրագիրը, որի շրջանակներում Սև ծովի ափին ամառային հանգիստ անցկացնելու նպատակով անվճար ուղեգրեր են բաշխվում 1992-94թ.թ. և դրանից հետո զոհված, վիրավորված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, ազատամարտի վետերաններին:
Լոռու մարզպետի հունիսմեկյան անակնկալը փոքրիկներին 01.06.2017
Երեխաների պաշտպանության միջազգային օրն այս տարի ևս մարզի համայնքներում նշվեց հանդիսավորությամբ: Միջոցառումների կազմակերպման հարցում անմասն չմնաց նաև Լոռու մարզպետարանը: Ավանդույթը չխախտելով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանն իր մասնակցությունն ունեցավ այդ միջոցառումներից մի քանիսին՝ ցուցաբերելով նաև ֆինանսական աջակցություն:
500 մլն դրամ՝ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար 01.06.2017
Գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակն ու քաղաքային բյուջեի սուղ հնարավորությունները՝ դեռևս անցած տարեվերջին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանրապետության նախագահին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Ընթացիկ տարեսկզբին հայտնի դարձավ, որ մարզի ղեկավարի խնդրանքը բավարարվել է, և նախագահի հանձնարարությամբ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ: Եվ ահա մայիսի 31-ին հանրապետության կառավարությունից տեղեկություն ստացվեց, որ նշյալ գումարը արդեն հասցեագրվել է մարզկենտրոնին: