Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պարգևատրվեց ՀՀ վետերանների միության պատվոգրով

25.07.2018

Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «ՀՀ վետերանների միություն» ՀԿ Վանաձորի մասնաճյուղի նախագահ Արամ Սարգսյանին և փոխնախագահ Նորայր Աբելյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Ա. Սարգսյանը և Ն. Աբելյանն իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին օրեր առաջ Երևանում կայացած ՀՀ վետերանների համաժողովին մասնակցելու նպատակով իրենց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Նրանք նշեցին, որ համաժողովի ժամանակ ընթերցվել է Լոռու մարզպետի ողջույնի ուղերձն, ինչն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Իբրև երախտագիտության նշան՝ նրանք մարզի ղեկավարին հանձնեցին ՀՀ վետերանների միավորման նախագահ Ս. Եսայանի պատվոգիրը՝ վետերանական շարժմանն ակտիվ մասնակցելու, տարածքի վետերանների կենցաղային պայմանները բարելավելու և նրանց նկատմամբ որդիական ջերմ հոգատարություն ցուցաբերելու համար:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ մարզպետը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս հնարավորության սահմաններում աջակից լինել կառույցին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24