Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Թումանյան համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները պարզաբանումներ տվեցին 25.07.2018
Թումանյան համայնքից ստացվող հակասական տրամադրությունների ու աշխատանքային լարված իրավիճակի մասին տեղեկությունների հավաստիությունը և համայնքի ղեկավարի ու ավագանու միջև անհամաձայնության պատճառները պարզելու նպատակով՝ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի հրավերով մարզպետարանում էին համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը և ավագանու անդամները: Ավագանու անդամները դժգոհում էին, որ համայնքներում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման առաջնահերթության հետ կապված համայնքի ղեկավարի և իրենց միջև հաճախ հակասական կարծիքներ են առաջանում:

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 25.07.2018
Հուլիսի 25-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը:

Մարզպետը պարգևատրվեց ՀՀ վետերանների միության պատվոգրով 25.07.2018
Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «ՀՀ վետերանների միություն» ՀԿ Վանաձորի մասնաճյուղի նախագահ Արամ Սարգսյանին և փոխնախագահ Նորայր Աբելյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանի խոշորացված համայնքների և վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշեց, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխության իրողությամբ պայմանավորված՝ մարզում տիրելու է հանդուրժողականության և սիրո մթնոլորտ: Փոխվելու են նաև պահանջները համայնքների ղեկավարներից:

Աշխատանքային առաջին այցով Լոռու մարզ էր ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը 23.07.2018
Հուլիսի 19-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, կառավարության ներկայացուցիչներ: Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նախարարին դիմավորեցին Մեծ Պարնի համայնքում, որտեղ կայացավ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությունը:

Աշխատանքային քննարկումներ Սպիտակի տարածարջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ 23.07.2018
Հուլիսի 19-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Սպիտակի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:



