Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

02.08.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ և մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 1-ին անցկացված խորհրդակցության նպատակը ոլորտին առնչվող մի շարք խնդիրների քննարկումն էր: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

  Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը մարզի ղեկավարն ասաց, որ պատրաստակամ է միահամուռ աշխատանքով ներկաների հետ միասին լուծում տալ ոլորտային խնդիրներին:

-Մեր նպատակն է Լոռու մարզը դարձնել Հայաստանի այցեքարտը՝ օրինակելի մարզ բոլոր առումներով և այդ հարցում ես ունեմ բոլորիդ աջակցության կարիքը,-ասաց Հ. Մարգարյանը:

Առողջապահական հիմնարկների ղեկավարները բարձրաձայնեցին գրեթե բոլոր բուժհիմնարկներին առնչվող համընդհանուր խնդիրները՝  կապված բուժաշխատողների սոցապահովագրության անհրաժեշտության, վճարովի ու անվճար ծառայությունների մասնաբաժինների, բնակչության տեղեկացվածության բարձրացման կարևորության, պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղորայքի տեսականու և քանակի, աշխատավարձերի ցածր լինելու և այլնի հետ:
Մարզի ղեկավարը և փոխմարզպետը մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին, իսկ այն խնդիրները, որոնք համակարգային լուծում են պահանջում, կքննարկվեն առողջապահության նախարարի հետ: Նրանք կաևորեցին ոլորտում ստվերային երևույթների իսպառ բացառումը, մարզի առողջապահության ոլորտի նկատմամբ հանրության վստահության բարձրացման, բարեկիրթ սպասարկման անհրաժեշտությունը:

Բուժհիմնարկների տնօրեններին տրվեցին հստակ հանձնարարականներ. ցանկացած հետազոտության դեպքում վճարումները պետք է կատարվեն միայն բուժհիմնարկների դրամարկղերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55