Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը հորդորեց առկա միջոցները տնօրինել նպատակային և կատարել միմիայն համայնքի շահերից բխող գործողություններ

02.08.2018

Օգոստոսի 1-ին մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ եղավ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքում:

 Գյուղի բնակիչների և համայնքի ղեկավարի միջև արդեն տևական ժամանակ է՝ անհամաձայնություններ կան, ու ընդամենը օրեր առաջ նրանք մարզպետ Հրանտ Մարգարյանի մոտ էին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով: Մարզի ղեկավարի առաջարկությամբ էլ փոխմարզպետն ուղևորվել էր համայնք՝ առկա անհամաձայնության պատճառները տեղում ուսումնասիրելու :

Կաթնաջուր համայնքում Ա. Ղուկասյանը զրուցեց  թե՛ գյուղացիների և թե՛ համայնքի ղեկավարի հետ, քննարկելով դժգոհությունների պատճառները, շրջայց կատարեց համայնքում՝ ծանոթանալով վերջին շրջանում կատարված աշխատանքներին, արձանագրեց թերացումներն ու բացթողումները:

Բնակիչների դժգոհության պատճառներից մեկը 2015-2016թ.թ. գյուղում «ԱրարատՇին» ՍՊԸ-ի կողմից ջրագծերի անցկացման աշխատանքների անորակությունն է, ինչի պատճառով որոշ հատվածներում պարբերաբար ջրագծերի վթարներ են առաջանում: Գյուղի տարբեր հատվածներում  կատարվեց նաև ջրագծերի ուսումնասիրություն և արձանագրվեց, որ որոշ հատվածներում ջրագծերն անց են կացվել՝ չպահպանելով անհրաժեշտ նորմերը: 
Այցելություն կատարվեց նաև գյուղի դպրոց և նույնպես արձանագրվեց, որ այն հիմնանորոգման կարիք ունի:
Բնակիչներն իրենց բողոքներն արտահայտեցին համայնքի ղեկավարի մի շարք այլ գործողությունների վերաբերյալ ևս, որոնք, իրենց գնահատմամբ, համայնքի շահերից չի բխում: Փոխմարզպետը  մի շարք հարցերի վերաբերյալ համայնքի ղեկավարին հստակ ցուցումներ տվեց՝ պահանջելով դրանք լուծել սեղմ ժամկետներում: Նա նաև նշեց, որ համայնքի ղեկավարի գործունեությունը և ավագանու որոշումներն անընդհատ իր ուշադրության ներքո են լինելու՝ հորդորելով առկա միջոցները տնօրինել նպատակային և կատարել միմիայն համայնքի շահերից բխող գործողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55