Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին երկաթուղայինի օրվա առթիվ

02.08.2018

Երկաթուղայինի օրվա կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» կայարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ և աշխատակիցներ:
Երկաթուղայինի օրվա առթիվ համակարգի մի շարք աշխատակիցներ պետության համար կարևորագույն այս ոլորտի՝ երկաթուղային համակարգի բնականոն զարգացման գործում ունեցած ավանդի և ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգևատրվեցին Լոռու մարզպետի շնորհակալագրերով, որոնք աշխատակիցներին հանձնեց Ս. Սարուխանյանը: Նա նաև երկաթուղայիններին շնորհավորեց մարզպետ Հ. Մարգարյանի անունից՝ ընդգծելով «Հարավկովկասյան երկաթուղու» մեծ դերակատարությունը տարածաշրջանի զարգացման գործում:

Արկադի Փելեշյանը ևս նրանց փոխանցեց Մամիկոն Ասլանյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքը,
պարգևատրեց շնորհակալագրերով, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից համակարգի մի շարք աշխատակիցների շնորհվեցին կոչումներ և մեդալներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55