Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Համակարգչային գիտություն» առարկան մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է

01.08.2018

Լոռու մարզպետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ «Համակարգչային գիտություն» առարկան որպես պիլոտային ծրագիր մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է: Մարզպետարանում հարցը քննարկելու նպատակով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնից հրավիրվել էր բիզնես ծրագրերի պատասխանատու Պատվական Հախինյանը: Հանդիպմանը  ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված հետևողական քայլերից մեկն էլ դպրոցներում դասավանդվող «Ինֆորմատիկա» առարկայից զատ նոր առարկայի ներմուծումն է, որը հնարավորություն կտա դպրոցականներին ծրագրավորման լեզուներ սովորել: Սա մի նոր առաջանցիկ քայլ կհանդիսանա ոլորտը զարգացնելու համար, քանի որ աշակերտը հենց դպրոցում ծրագրավորման լեզուներ  սովորելու հնարավորություն կստանա: Ինչ վերաբերում  է ռեսուրսներին, ապա այդ հարցը ևս կարգավորման փուլում է. մարզի թվով 24 դպրոցներում ստեղծված են «Սմարթ» դասասենյակներ, որոնց  ինֆորմատիկայի ուսուցիչները եռամսյա վերապատրաստման դասընթացներ են անցել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և կարող են ուսուցանել նաև մարզի մյուս դպրոցների ուսուցիչներին: Բացի այդ, Հնդկաստանի կառավարության կողմից մարզպետարանի հետ համագործակցությամբ առաջիկայում մարզի բոլոր դպրոցները կհամալրվեն ժամանակակից համակարգիչներով:  Մարզում առկա հնարավորութունների և ծրագրի իրագործման անհարժեշտության վերաբերյալ առաջիկայում առաջարկության փաթեթ կկազմվի և կքննարկվի ԿԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատասխանատուները լիահույս են, որ նախաձեռնությունն անպայման կյանքի կկոչվի:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55