Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 06.08.2018

Օգոստոսի 6-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետ Հ. Մարգարյանը ներկայացրեց նախորդ շաբաթ Թումանյանի տարածաշրջան կատարած այցի մանրամասները՝ նշելով, որ հընթացս հանդես է եկել մի շարք հանձնարարականներով, որոնց մի մասը լուծում են ստացել հենց տեղում:

Օծվեց Արդվու Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից զանգակատան խաչը

Օծվեց Արդվու Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից զանգակատան խաչը 03.08.2018

Օգոստոսի 2-ին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, օծվեց և տեղադրվեց Թումանյանի տարածաշրջանի Արդվի համայնքի Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից վերակառուցված զանգակատան խաչը: Սուրբ Հայրապետի շիրիմը դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդության սրբազան վայր է եղել:

Փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանի անակնկալ այցերը մարզի բուժհիմնարկներ շարունակվում են

Փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանի անակնկալ այցերը մարզի բուժհիմնարկներ շարունակվում են 03.08.2018

Օգոստոսի 2-ին փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ Վանաձորի թիվ 1 համաբուժարան: Ինչպես հայտնի է՝ այն տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում և մարզկենտրոնի ամենաշատ բնակչություն սպասարկող առաջնային օղակն է:

Աշխատանքային այց Սպիտակի տարածաշրջան

Աշխատանքային այց Սպիտակի տարածաշրջան 02.08.2018

Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ այսօր աշխատանքային այցով եղան Սպիտակի տարածաշրջանում: Սպիտակի քաղաքապետարանում փոխմարզպետը խորհրդակցություն անցկացրեց Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ:

Պարգևատրվեցին երկաթուղայինի օրվա առթիվ

Պարգևատրվեցին երկաթուղայինի օրվա առթիվ 02.08.2018

Երկաթուղայինի օրվա կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» կայարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ և աշխատակիցներ:

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր 02.08.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ և մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 1-ին անցկացված խորհրդակցության նպատակը ոլորտին առնչվող մի շարք խնդիրների քննարկումն էր: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-03 17:31:42