Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Զբոսաշրջության խնդիրները և զարգացման հեռանկարները Լոռու մարզում»

13.11.2018

Վանաձորի «Կիրովական» հյուրանոցում անցկացված միջոցառումը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի և ՄԱԶԾ Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի կողմից: «Զբոսաշրջության խնդիրները և զարգացման հեռանկարները Լոռու մարզում» խորագիրը կրող աշխատանքային քննարկմանը մասնակցում էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, խորհրդական Լևոն Տեր- Սիմոնյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Գևորգ Վարդանյանը, համայնքային կառույցների պատասխանատուներ, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց և քննարկման կարևորությունն ընդգծեց մարզի ղեկավարը: Նա ներկաներին իրազեկեց նաև 2019թ. փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպվող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին՝ բոլորին կոչ անելով ակտիվ մասնակցություն ունենալ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա. Վալեսյանը: Նա և Գևորգ Վարդանյանը նաև ներկայացրեցին «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ անդրադառնալով նաև մարզային նախագծերի, տվյալների հավաքագրման, համայնքահեն ծրագրերի մշակման, բիզնես ոլորտի հետ համագործակցությանը: Նրանք հանգամանորեն խոսեցին նաև Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի գործունեության մասին:

Քննարկում ծավալվեց տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հետ համագործակցության ձևաչափերի, համայնքային զարգացման ուղղությունների, խնդիրների, համայնքահեն ծրագրերի, էկո զբոսաշրջության զարգացման, հեռանկարների և խնդիրների, հյուրանոցային բիզնեսի, ձմեռային զբոսաշրջության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34